Նարեկ Սամսոնյանը դուրս եկավ ոստիկանությունից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, Antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանությունից։ Նրան շենքի դիմաց հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով ու բարձր ծիծաղով։
«Երևի այսօրվա ամենասպասված իրադարձությունը տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանը կարա հանգիստ քնի։ Ինքը հասցրեց բանակում ծառայած վերջին մարդուց վրեժ լուծել՝ լինելով դասալիք ու չծառայած մարդ։ Բանակի օրվա կապակցությամբ մեզ բերման ենթարկեց»,-ասաց Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում։
Նա ուշագրավ համարեց այն, որ բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բայց բերել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարչություն։
«Շատ էպիկ էր ամեն ինչ։ Քանի որ գտնվում էի այդ վարչությունում, առիթից օգտվելով, հայտարարություն տվեցի, որ իմ ունեցած տվյալներով, 001 HH 01 համարանիշի ավտոմեքենայի պաշտոնյան, եթե չեմ սխալվում Արարատ Միրզոյանը, օգտագործում է թմրամիջոցներ։
Հույս ունեմ, վարչությունը կստուգի։ Ասեմ, որ սա բացաապես քաղաքական հետապնդում է, սրա ողջ՝ թե իրավական, թե քաղաքական պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը։ Մեզ սրանով ոչ թե վախեցնում են, այլ զվարճացնում են։ Հորդորում եմ Փաշինյանին ավելի շատ բռնել, հարգանքներս ոստիկանությանը»,-ասաց Սամսոնյանը։
Նրա խոսքով, ոստիկանության գործողությունները նման են խուլիգանության, նրանց նպատակն է լուսանկարել գետնին ընկած վիճակում, վստահ է, որ կադրերն ուղարկվում են Փաշինյանին։
Սամսոնյանն ասաց, որ վարչության ընդունարանում ոստիկանները դիտում էին ՍԴ նախագահ Հրայ Թովմասյանի հարցազրույցը։
Հարակից հրապարակումներ`
- Ամրամ Մակինյան. Բացատրություն եմ պահանջում հասարակական գործիչներին բերման ենթարկելու հիմքերի մասին
- Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկում իր տան մոտից
- Գնում եմ ոստիկանության ժամանակավոր պաշտոնակատարից բացատրություն պահանջելու. Ռ.Մելիքյան
- Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան