Ոստիկանությունը հաստատեց. Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
Ոստիկանությունը հաստատում է՝ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ոստիկանությունում է։
«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: Տեղեկատվությունը հաստատում ենք. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»,-ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես մի քանի դիմակավորված իրավապահներ Մալյանին նստեցնում մեքենա ու տանում։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի կարծիքով, պատճառը քաղաքական է։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու ձև է. Բաբայանը՝ Մալյանի ձերբակալության մասին
- Ռուբեն Մելիքյան. Կարծում եմ, Նարեկ Մալյանի՝ 6-րդ վարչություն բերվելու պատճառը քաղաքական է
- Փաստաբան. Նարեկ Մալյանի հետ կապված էժան շոուն ինչ-որ մեկին պետք է
- Միհրան Հակոբյան. Դիմակավորված անձինք առևանգում են Նարեկ Մալյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին