Ֆրանսիայի քոլեջում գտել են Վիկտոր Հյուգոյի բանաստեղծության ձեռագիր տարբերակը
Վիկտոր Հյուգոյի գրած բանաստեղծությունը` ձեռագրով, պատահաբար հայտնաբերվել է Ֆրանսիայի արևելքում գրողի անունը կրող քոլեջում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Le Figaro-ին:
Ուսումնական հաստատության տնօրեն Ժան-Ժակ Ֆիտոն ասել է, որ իրենք ցանկանում էին կարգավորել արխիվը, այդ ժամանակ էլ հաստատության աշխատակիցները պահարաններից մեկում հայտնաբերել են Վիկտոր Հյուգոյի ստորագրությամբ «բոլորի կողմից մոռացված» արժեքավոր ձեռագիրը:
Նա նաև նշել է, որ դա տեղի է ունեցել Ամանորի նախօրեին տեղի ունեցած մաքրության ժամանակ:
Ձեռագիր մոտ 150 տարեկան են, բայց այն շատ լավ պահպանված է: Հայտնաբերելուց հետո այն տեղադրվել է ապակու տակ, և այժմ այն զարդարում է տնօրենի աշխատասենյակի պատերից մեկը:
Բանաստեղծությունը կոչվում է «Թշվառ երեխաներ»: Քոլեջը երկու քառյակից բաղկացած թանկարժեք տեքստը ձեռք է բերել 1951 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա