Արթուր Դանիելյանի ճեպազրույցը՝ իր և Ազատ Ադամյանի ազատ արձակումից հետո
Ոստիկանության 6-րդ վարչությունում գտնվող «Ադեկվատ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանը և ևս երկու հոգի՝ Ազատ Ադամյանն ու Գրիգոր Մինասյանը ազատ արձակվեցին: Արթուր Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն կասկածում էին թմրամիջոց ձեռք բերելու կամ պահելու մեջ:
«Ոստիկանները ենթադրում էին, որ ես թմրամիջոց եմ ձեռք բերել և գնում եմ ոստիկանություն: Սա իհարկե հերթական թատրոնն է, մեր պետության գլխավոր կլոունի կատարմամբ: Ես կարծում եմ բոլոր պրոցեսները որ տեղի էին ունենում և կունենան կապված են Արցախի հանրապետության շուրջ ձևավորված մթնոլորտի հետ: Խոսքը գնում է, այսպես ասած, չբանակցությունների մասին, որը տեղի է ունենում Ադրբեջանի կոլեգաների հետ: Ստացվում է ինչ-որ բան է պարտադրվում, ու նրանք փորձում են կոծկել, սղացնել: Բնակվելով կես տարի Արցախում, նկատել եմ, որ արդեն այնտեղ ինչ-որ գործողություններ մեկնարկել են: Ըստ էության Արցախի երիտասարդներին խաղաղության են պատրաստում, ինչը պարտվողականության նշան է»,-ասաց Դանիելյանը:
Խոսելով ստացած վնասվածքներից, Դանիելյանը նշեց. «Բիրտ ուժի կիրառումը հետևանք է նրա, որ քաղաքական իմպոտենտ հանդիսացող Նիկոլ Փաշինյանն ուզում է բոլորին սպառնալ բռնաբարությամբ: Սա է խնդիրը: Իրենց թվում է, թե ֆիզիկական ուժ դրսևորելով կարող են լռեցնել կամ էլ սեփական իմպոտենտությունը կոծկել»:
«Ձախ ձեռքիս և ոտքիս մեջ թմրածություն զգում եմ: Հիմա գնալու եմ հետազոտության: Շտապօգնությունը եկավ, առաջարկեց ցավազրկող, բայց ես թույլ չտվեցի ներարկում անել, կասկածում էի, որ ստիպողական կարող են ենթարկել փորձաքննության: Չեմ ընդունել որևէ դեղամիջոց»,- ընդգծեց «Ադեկվատ» միաբանության համահիմնադիրը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բերման են ենթարկվել հինգ անձ, որից չորսը «Ադեկվատ» միաբանության անդամներ են և հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը: Կոնստանտին Տեր- Նակալյանին և Նարեկ Մալյանին ազատ են արձակել: Նրանց բերման էին ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան