Հասարակություն 09:00 28/01/2020 Հայաստան

Հանուն կյանքի

... Ու թե ինչպես մարդիկ ելան իրենց տունը պահելու, մենք ու գիտենք ու չգիտենք։
Ինչ արժե մահվան բերան գնալը՝ հանուն կյանքի,

որդոց Հայաստանում թողնելը ու մանկամարդ կանանց Արցախում կռվելը,

մահապարտների ջոկատը, բահից զենք սարքելը, հողում զոհված որդիք սերմելը...:
 

Հայ ժողովրդի պատմությունը լի է հերոսական էջերով: Շատերին ծանոթանում ենք ուղղակի գրքերի էջերից, որոշները հենց մեր կողքին են տեղի ունեցել: Արցախյան պատերազմ… Ապրիլյան քառօրյա պատերազմ:

Պատերազմի մասնակիցների մասին պատմությունները շատ են, նրանց կողմից իրենց մարտական ընկերների մասին պատմությունները շատ են, հիշողությունները՝ անմոռանալի: Սակայն  բոլորն էլ ընդգծում են, որ իրենք պատրաստ են իրենց կյանքը զոհաբարել իրենց հայրենիքին, ինչպես արել են իրենց ընկերները, որոնք իրենց կյանքի գնով հետ են շպրտել թշնամուն:

Լևոն Խեչոյան. «Սև գիրք, ծանր բզեզ»

«Պատերազմում խելագարվում ես: Նույնիսկ եթե դա արտահայտվում է փափուկ կյանք վերադառնալուց հետո, դու պատերազմում ես խելագարվել:

Երբ գիտես, որ ամեն փոս կարող է դառնալ քո վերջին հանգրվանը, ինչպես ընկերոջինդ, որին քիչ առաջ հողին հանձնեցիք, կամ որի մարմնի մնացորդները ստանալու համար դժոխքի բաժին դարձաք, բայց հետ եկաք: Անդին պիտի հանդիպես, փոսն ընկար պատահաբար: Այն քե՛զ իր մեջ կառնի կամ ընկերոջդ»:


 

Միշտ էլ տեղին է, իսկ այսօր՝ պարտադիր է հիշել պատերազմի մասնակիցների խոսքերը, որոնք մի ամբողջ դասագիրք կարող են լինել այսօրվա զինվորների համար ու մի այլ կյանքի փարոս՝ խաղաղության մեջ ապրողների համար:



Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյան՝ Ավո

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր է կատարել հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև՝  կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում»։



Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյան

«Ոչ մի կտոր հող չպետք է կորչի, սա Հայաստանն է, և վերջ: Ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի, փոխանակման, հանձնման դնել»:




Արցախի հերոս Վլադիմիր Բալայան

Երբ թշնամին մոտեցել է Մարտակերտին, կինը, տագնապահար լաց լինելով, խնդրել է Վլադիմիրին, որ նա ընտանիքը դուրս բերի գյուղից։ Սակայն Վլադիմիրը անկոտրում էր. «Եթե ես ընտանիքս հանեմ… կասեն` հրամանատարը փախչում է»։ Եվ նա մինչև վերջին օրն ընտանիքը թողեց գյուղում (http://www.hayzinvor.am)



Ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյան՝ Դև 

1991-ին ադրբեջանցիները Դավթի պապենական տունը Հադրութի շրջանի Տող գյուղում շտաբի էին վերածել: Պատմում են, որ հայկական կողմի ծրագրած գործողության օրը՝ հոկտեմբերի 30-ին, երբ մութն ընկել էր, Դավիթը մոտեցել էր պապի տանը, որը միակ լուսավորվածն էր: Արդբեջանցիներն այդտեղ խնջույք էին կազմակերպել: Բակից կանչել էր ՕՄՕՆ-ականների պետին, և երբ վերջինս հայտնվել էր, նռնակներով տրցակը շպրտել էր վրան՝ գոռալով «բռնի՛ր»: Պայթունից տունը փլվել էր, այնուհետ սկսվել էր հայկական կողմի կենտրոնացած գրոհը (https://hetq.am/hy/article/65391):


Փոխգնդապետ, Արցախյան պատերազմի միակ կին հրամանատար Անահիտ Մարտիրոսյան

Անահիտը այնքան է պնդում, որ նրան ռազմաճակատ են ուղարկում որպես բուժքույր։ Քաջ աղջիկը փրկում է 14 վիրավոր զինվորի կյանք, ու նրանք էլ դիմում են Կոմանդոսին, որ ջոկատ ստեղծեն՝ Անահիտ Մարտիրոսյանի հարամանատարությամբ։ Դա էլ Անահիտի «Անահիտն» է. «Պարգեւ Սրբազանը մեզ կցեց նաև Ռուսաստանից եկած «Սուրբ խաչի» 14 նվիրյալների խմբին, որոնք եկել էին հայերի հետ միասին կռվելու: Այդպես ստեղծվեց մեր հետախուզական ջոկատը:
Վրեժդ լուծելուց բավականություն ես ստանում, մեծ բավականություն: Թուրքը պետք է իմանա, որ 1915 թվի հայը չկա, հիմա հայը պայքարող է, չհանդուրժող, ոչ մի քայլի համար հայը նրան անպատասխան չի թողնելու: Գիտես, ես, երեւի, լուծեցի իմ վրեժը, բայց դրան զուգահեռ շատ բան կորցրեցի. կորցրեցի իմ հանգիստը, հոգու՝ առանց այդ էլ փոթորկված խաղաղությունը։
Վրեժից բացի ես իմ ջոկատով դիրք եմ ազատագրել: Դրանից վեր ոչինչ չգիտեմ՝ ոչ փող, ոչ ունեցվածք. ոչինչ չի կարող հավասարվել հայրենի հողն ազատագրելու անբացատրելի զգացումի հետ: Մենք մեր հողի գույնն ունենք, չպետք է թույլ տանք, որ դրա վրայով օտարը քայլի» (https://mediamax.am/am/news/war_women/18660/):


Ենթասպա Աղավնի Սահակյան 
«Պատերազմում կնոջ ներկայությունը կարևոր է, բայց ամենից առաջ կարևոր է մարդ ու հայ լինելը: Հայրենիքը միայն տղամարդունը չէ. կանայք էլ են օգտվում հայրենիքի բարիքներից, ուրեմն մենք էլ պետք է պաշտպանենք մեր հայրենի հողն ու ջուրը:

Միշտ ասում էին՝ «իզուր չէ անունդ Աղավնի. եկար ու խաղաղություն բերեցիր», ասում էի՝ անունս կապ չունի՝ ես եկել եմ հաղթելու, հետո հաղթանակած խաղաղություն ունենալու համար» (https://mediamax.am/am/news/war_women/19710/):

Լուսանկարը` Ա. Սահակյանի արխիվից(mediamax.am)

ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանը, ով վիրավորվել էր 2014 թվականի ամռանը հակառակորդի դիվերսիոն հարձակման ժամանակ վիրավորվել էր՝  արկի պայթունից կորցնելով երկու ոտքն ու ձեռքը 

«Այսօր մեր զինծառայողներին խորհուրդ եմ տալիս՝ նախ կամքով ուժեղ, ապա՝ բռունցքով, հետո նոր՝ զենքով։ Աստված մի արասցե, եթե հայտնվեն նման իրավիճակում՝ թող մտածեն այսպես՝ եթե ոչ ես, ապա էլ ո՞վ» (https://www.panorama.am

Սեյրան Մարգարյան
«Մեր երկիրն է, ով պետք է գնա, ասենք ՝ ես, Պողոսը, Պետրոսը չգնացինք. Բա հետո՞։ Թողնենք, որ դրանք ոտք դնեն մեր հողում, նման բան չի կարող լինել: Հայրենասիրությունը պետք է մարդու արյան մեջ լինի, հայրենասեր չեն դառնում» (https://www.panorama.am):

Ապրիլյանի մասնակից Ժորա Աֆրիկյան

«Քառօրյա պատերազմը Հայաստանի նորագույն պատմության հերթական էջերից է, որտեղ  հայ ժողովուրդն ունեցել է ցավ,  վերք, կորուստներ։ Աստված ոչ անի,  պատերազմ սկսվի, հիմա ավելի պատրաստ ենք ու թող ոչ մեկ չկասկածի, որ հակառակորդի համար ծանր հետևանքներ կունենա: Եթե անհրաժեշտություն լինի, նորից կգնամ դիրքեր, մեկ վայրկյան չեմ մտածի: Ինձ համար ապրիլյան պատերազմն արցունքոտ հաղթանակ էր» (https://www.panorama.am): 

Ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Մարատ Պետրոսյան, որը ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ  խոցել է հակառակորդի 5 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա  

«Կորցրել ենք մեր ընկերներին, մեր ախպերներին, թեկուզ իրենց  չեմ ճանաչել, բայց իրանք իմ ընկերներն են: Այդ օրերին չթուլացանք, հակառակը՝ ճիշտ կողմնորոշվեցինք ու լավ դաս տվեցինք հակառակորդին: Վախը երկրորդական էր, այդ պահին միայն մտածում էինք, որ մի քայլ, մեկ մետր առաջ չգան: Դիմադրեցինք և հակառակորդը, մեծ կորուստներ տալով, ետ շպրտվեց» (https://www.panorama.am):

Նարեկ Մալխասյան՝  հակառակորդի ուղղաթիռը հակատանկային նռնականետով  խոցած Նարեկը 

«Ես հերոս չեմ, հերոսներն այս պահին առաջնագծում կանգնած բոլոր տղաներն են, որոնք հսկում են մեր հանգիստը, որ գիշերը մեր գլուխը դնում ենք բարձին ու խաղաղ քնում, դա նրանց շնորհիվ է: Հերոս էդ տղերքն են:
Պատերազմը դաժան բան է» (https://www.panorama.am):

Հակատանկային դասակի հրամանատարի տեղակալ, կրտսեր սերժանտ  Տելման Մարկոսյան 

«Հայրենիքն ինձ համար այդ հողն էր, իմ ընտանիքը, ընկերները: Աչքիս առաջ  ծնողներս էին, եղբայրս, քույրս ու սիրած աղջիկս:  Ես չեմ կարող մոռանալ այն ամենը, ինչ եղել է այդ օրերին, անհնար է, ո՞նց մոռանամ էն զինվորին, որն ինձ խրամատից հանել է, իջեցրել  դիրքից, իսկ մեկ ամիս հետո զոհվել է,  ո՞նց մոռանամ պատերազմի դաշտում ընկած ընկերներիս: Եթե պատերազմ սկսվի, առանց մի վայրկյան մտածելու նորից կգնամ դիրքեր» (https://www.panorama.am)

Ավագ սերժանտ Արգիշտի Շաքրիկյան

«Ապրիլը շատ բան փոխեց,  շատ բան տարավ, հիմա ամեն ինչին ավելի լուրջ ես նայում, հասկանում ես՝ ինչքան թանկ է կյանքը, որ կարող էիր հիմա չլինել, բայց՝ կաս: Անընդհատ վերլուծում ես ու ավելի լուրջ ես մոտենում կյանքին' (https://www.panorama.am):

Նրանց, ինչպես նաև նրանց նահատակված ընկերներին պետք է հիշել միշտ: Միայն այդ դեպքում է հնարավոր կառչած մնալ քո երկրից, քո հողից, որի համար մարդիկ արյուն են թափել, ու երբեք, որևէ մեկ անգամ չմտածել այնտեղից հեռանալու  մասին:

Հավերժ փառք քեզ, Հայոց բանակի զինվոր...



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}