«Կարևորագույն կետ է համարվում մասսայական և մանկապատանեկան ֆուտբոլը». Արմեն Մելիքբեկյան
Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է մարզչական C դիպլոմի հերթական դասընթացը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
C դիպլոմը մարզչական կրթության աստիճանակարգի առաջին հատվածն է, որը մարզիչներին տալիս է տարրական գիտելիքներ և ընձեռում հնարավորություն հետագայում դիմելու B արտոնագրի դասընթացին մասնակցելու համար: Դասընթացի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով ողջունեց մասնակիցներին և ընդգծեց դասընթացներից յուրաքանչյուրի կարևորությունը մարզչական հետագա գործունեություն ծավալելու համար։
«Կարևորագույն կետ է համարվում մասսայական և մանկապատանեկան ֆուտբոլը։ Ամենապահանջվածը այն մարզիչներն են, ովքեր կարողանում են երեխաներին փոքր տարիքից պատրաստել, որովհետև այն խնդիրները, որ երեխաները ունենում են փոքր տարիքում, հետագայում այլևս հնարավոր չէ շտկել։ Մենք ցանկանում ենք բոլոր մակարդակներում ունենալ մարզիչներ, ովքեր կպատրաստեն ֆուտբոլիստներ մեր հավաքականի և ակումբների համար»․ նշել է Արմեն Մելիքբեկյանը։
Մանրամասները՝ տեսանյությում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են