
ԱՄԷ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) գրանցվել է կորոնավիրուս կոչվող նոր թոքաբորբի առաջին դեպքը: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հայտարարությանը:
Նշվում է, որ վարակվածի վիճակը կայուն է: Ներկայումս նա գտնվում է մասնագետների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնեցին Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասին: Ըստ վերջին տեղեկությունների, Չինաստանում վարակվածների թիվը հասել է 5 հազարի, իսկ մահացածների թիվը նշվում է արդեն 132։