Ռուբեն Մելիքյան, Արսեն Բաբայան. Պահանջում եմ հանդիպում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ միանում է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի նախաձեռնություն-պահանջին։
Պահանջը.
«Հունվարի 28-ի բուռն իրադարձությունների իրավաչափություը քննարկելու և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով պահանջում եմ հանդիպում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ։ Հանդիպման օրակարգում, ի թիվս այլոց, տեսնում եմ հետևյալ հարցերը.
1) ներդնել իրավակիրառական պրակտիկա՝ պետության անունից ներողություն խնդրել բերման ենթարկվածներից, եթե նրանց նկատմամբ կասկածները չեն հաստատվում։ Հանրային գործիչների պարագայում ներողությունը ներկայացնել հրապարակավ։
2) իրականացնել ծառայողական քննություն հանրային գործիչներ Նարեկ Մալյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի, Արթուր Դանիելյանի, Նարեկ Սամսոնյանի և մյուսների նկատմամբ բացարձակ անհիմն կասկածով բերման ենթարկելու փաստի առթիվ՝ պարզելու և հանրությանը ներկայացնելու այն «կոպիտ սխալները», որոնց արդյունքում Ոստիկանությունը հիմնավոր է համարել նշված անձանց մոտ արգելված իրեր լինելու տեղեկատվությունը։
3) մշակել երաշխիքներ, որ իշխող քաղաքական ուժին քննադատող գործիչներին պարբերաբար անհիմն բերման ենթարկելու պրակտիկա չի արմատավորվելու։
Առաջարկում եմ իրավապաշտպաններին, այլ հանրային գործիչներին միանալ այս նախաձեռնությանը՝ ներկայացնելով սեփական օրակարգ կամ միանալով իմ ներկայացրածին»,-նշել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին