Բակո Սահակյանը Քարվաճառում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին Քարվաճառ քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շահումյանի շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների եւ դպրոցների տնօրենների մասնակցությամբ:
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը : Նրանք քննարկվել են շրջանում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքն ու առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը մեկ անգամ ևս կարեւորել է Շահումյանի շրջանի դերը մեր հայրենիքի ջրային անվտագության ապահովման հարցում եւ ընդգծել, որ տարբեր նախագծերի իրականացման ընթացում անվերապահորեն պետք է հետեւեն բնապահպանական նորմերին:
Նախագահը նշել է, որ այդ հարցերը մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում, եւ թերությունների ծագման դեպքում կձեռնարկվեն բոլոր միջոցները դրանք շտկելու ուղղությամբ:
Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում