Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է
Գերմանիայում ավելացել է նոր տիպի 2019-nCoV կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ Բավարիայում այս հիվանդության ևս երեք դեպք է գրանցվել, իսկ նախորդ օրը գրանցվել էր մեկ դեպք։
Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, բոլոր երեք հիվանդներն աշխատել են միևնույն ընկերությունում՝ առաջին վարակվածի հետ միասին։ Այսպիսով, վարակվածների թիվը հասել է 4-ի։
Աղբյուրի փոխանցմամբ, բոլոր վարակվածները գտնվում են Մյունխենի կլինիկաներից մեկում։ Հիվանդները մեկուսացված են, նրանք գտնվում են վերահսկողության տակ։ Բժիշկները նաև մտադիր են զննել այլ մարդկանց, որոնք շփման մեջ են եղել վարակված մարդկանց հետ։
Բավարիայի առողջապահության նախարար Մելանի Հումլը հայտնել է, որ ընկերության 40 աշխատակից այսօր կհետազոտվի։
ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել են: Վարակման դեպքեր են գրանցվել նաև Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թայլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Մալայզիայում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 12 մարդ կա
- Փորձագետը գնահատում է կորոնավիրուսային վարակի ռիսկը AliExpress-ի ծանրոցների միջոցով
- Նոր կորոնավիրուսը վերածվում է համաճարակի
- Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար
- Չինաստանում՝ կորոնավիրուսի տարածման կետերում 140 ռուս կա
- Թբիլիսիի օդանավակայանում կորոնովիրուսի հետ կապված հետազոտություններ են անցկացվում
- ԱՆ խորհուրդները՝ կորոնավիրուսով չհիվանդանալու և դեպքերի ներկրումը ՀՀ կանխելու համար
- Չինաստանում միանգամից 2 հիվանդանոց կկառուցվի՝ կորոնավիրուսով վարակվածների համար
- Բժիշկը նշում է՝ ինչ անել կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերելու դեպքում
- Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով
- Կորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել