Կրեմլը վերլուծում է Թրամփի «դարի առաջարկը»
Կրեմլը շարունակում է վերլուծել պաղեստինա-իսրայելական կարգավորման պլանը, որը ներկայացրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք շարունակում ենք վերլուծել այս տեղեկատվությունը և ուսումնասիրել այն պլանը, որը պատրաստել է Սպիտակ տան վարչակազմը։ Վաղը տեղի կունենա նաև հանդիպում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, և ավելի շատ տեղեկություններ կստանանք»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ պլանը լիովին ընդունվել է Իսրայելի և կտրուկ մերժվել՝ Պաղեստինի կողմից. «Մինչ այժմ մենք կարող ենք միայն ասել, որ պլանը ստացել է Իսրայելի լիակատար աջակցությունը, աջակցել են մի շարք այլ պետություններ, բայց հանդիպել Պաղեստինի կտրուկ մերժմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան