Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը պատրաստվում է այցելել Հայաստան
է Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է։ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, այցի նպատակն է նախապատրաստել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի սպասվող այցը Հայաստան, ինչպես նաև քննարկելու երկկողմ համագործակցության շրջանակը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պատվիրակության անդամների հետ հանդիպմանն ասել է՝ երկու երկրներն ունեն մեծածավալ չիրացված տնտեսական ներուժ, որի իրացման հնարավորություններն այսօր մեր երկխոսության օրակարգում են»:
Նախարարն առաջարկել է քննարկել զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը որպես երկու երկրներում դինամիկ զարգացող ուղղություն:
Քննարվել է նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացումը` հիմնված երկկողմ հետաքրքրությունների վրա:
Հորդանանի նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զարգացման ներուժին` ընգծելով, որ այս առումով երկու երկրների տնտեսությունները ևս ունեն ընդհանրություններ, ուստի նաև՝ համագործակցության հնարավորություններ:
Ըստ աղբյուրի, պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու նախարարություններում ձևավորելու աշխատանքային խմբեր, որոնք հետամուտ կլինեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա