Նարեկ Մալյան. Իմ տեղեկություններով, Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելը որակել են որպես դժբախտ պատահար
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, ում երեk դիմակավորված իրավապահները գետնին գցելով տեղափոխեցին ոստիկանության 6-րդ վարչություն ապօրինի զենք պահելու կասկածով, կարծում է, որ Հայաստանում իշխանական հիստերիաները հետաքրքիր փուլ են թևակոխել, հայտնվել են ծիծաղելի վիճակում։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտարարեց, իշխանությունն այլևս իմաստ չի տեսնում իր ապօրինի գործողությունները քողարկի «ժողովրդավարություն» կամ նման բառերով։
«Նրանք այլ ելք չունեն, այդ գործողություններն իրենց զինանոցի վերջին զենքներն են, խառնվել են իրար, խուճապահար հանել են դեմոկրատի դիմակներն ու ինչքան հիմարություն կա հերթով անում են»,-ասաց Մալյանը։
Նա որպես հերթական ապօրինություն ներկայացրեց Դավիթ Սանասարյանի հետ պատահածը, հիշեցրեց՝ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել մի երեխայի, ապա հերքել։
«Հիմա փաստերով ապացուցված է, նաև դատաբժշկի եզրակացությամբ, որ այդ երեխան ստացել է մարմնական վնասվածք։ Ապացուցված է, որ այդ վրաերթը տեղի է ունեցել, Դավիթ Սանասարյանը ստում էր»,-հայտարարեց Մալյանը՝ հիշեցնելով, որ Սանասարյանն իր կողմից վրաերթի ենթարկված երեխայի մորը մեղադրում էր շորթման համար։
Նա նշեց, այսօր ստացել է տեղեկատվություն, որ այդ դեպքը որակել են դժբախտ պատահար։
«Բա հո չէր գնալու նստեր Դավիթ Սանասարյանը, ինքը հեղափոխության սիմվոլներից է»,-նշեց Մալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կարճվել է Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու հետ կապված շորթման գործը
- Նոր մանրամասներ Դավիթ Սանասարյանի և երեխայի մոր միջև ծագած գործից
- Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու փաստով հարուցվել է քրեական գործ. Աթանեսյան
- Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն
- 9-ամյա երեխայի վրաերթին հաջորդել է հանցավոր դրսևորումների մի ամբողջ փաթեթ. Կիզակենտրոնում Դավիթ Սանասարյանն է
- Դավիթ Սանասարյանի պատմության «քարը»
- Մինչ Սանասարյանը հերքում է, լրատվամիջոցը շարունակում է մանրամասներ հրապարակել