Առողջություն 16:22 29/01/2020 Հայաստան

Չինաստանից Հայաստան վերադարձած ընտանիքի հետ. Ո՞ւր գնալ, ինչպե՞ս ստուգվել

Գարիկ Մկրտչյանը, որ տևական ժամանակ ընտանիքի հետ ապրում էր Չինաստանում, երեկ գիշեր վերադարձել է Հայաստան։ Panorama.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ հունվարի 18-ից մեկնել են Վիետնամ՝ արձակուրդները վայելելու։ Այդ ընթացքում կորոնավիրուսի մեծ թափով տարածումը նրանց ստիպել է վերադառնալ ոչ թե Չինաստան, այլ՝ Հանոյից  Մոսկվայով Երևան։

Գարիկ Մկրտչյանը դստեր հետ Հանոյի օդանավակայանում

Հայ ընտանիքն ապրել է Շանհային մոտ չինական Նինգբո քաղաքում, որը համաճարակի էպիկենտրոն Վուհան քաղաքից շատ հեռու է։

«Բայց վարակակիրների թվով այդ նահանգը, որտեղ մենք էինք ապրում, երկրորդն է»,-պատմեց նա։


Մոսկվայի օդանավակայանում Գարիկին ու ընտանիքի անդամներին առանձնապես չեն ստուգել։

«Մենք լսել էինք, որ շատ խիստ են Մոսկվայում ստուգում, բայց զարմանալիորեն ոչ մի բան իրականում չստուգեցին։ Հանոյ-Մոսկվա  թռիչքն էր, կնոջս հարցեր են տվել այնտեղ մեկնելու նպատակի մասին, ինձ էլ բացարձակ որևէ բան չհարցրեցին։ Ոչ խուճապ կար, ոչ անհանգստություն»,-ասում է նա։

Երևանի Զվարնթոց օդանավակայանում, երբ տեսել են դիմակներով են, չափել են մարմնի ջերմաստիճանը, հարցուփորձ են արել, տեղեկատվական թերթիկներն են տվել լրացրել։

«Ճիշտ է՝ նման ախտանշաններ չկան, բայց մեր հանգստության համար մենք ցանկանում ենք գնալ ստուգվել՝ արդյո՞ք վիրուսակիր ենք, թե՞ ոչ։ Նախարարության թեժ գծին զանգահարում եմ, չեն պատասխանում»,-ասաց Գ. Մկրտչյանը։

Գարիկի խոսքով, Չինաստանում մեր հայրենակիցներից ոմանք ցանկանում են վերադառնալ Հայաստան, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում։ Օրինակ, ընտանիքի բարեկամներից մեկը  իրենց քաղաքից Պեկին ինքնաթիռի տոմս էին գնել, որպեսզի հասնեին Երևան, բայց պարզվել է, որ չվերթը կասեցվել է։

«Հիմա մարդկանց շարժը սահմանփակում են, մարդիկ փակվում են իրենց տներում, դուրս չեն գալիս։ Ես առավոտ էլ խոսեցի իմ ծանոթների հետ, նրանք տանը նստած են, ոչինչ չեն ձեռնարկում, սպասում են զարգացումների։ Ի վերջո Չինաստանից Հայաստան հասնելը հեշտ չէ»,-նշում է նա։

Panorama.am-ը  պետական մարմիններից փորձեց հստակեցնել, թե ուր պետք է դիմեն Չինաստանից Հայաստան վերադարձած քաղաքացիները՝ վիրուսակիր լինել-չլինելը ստուգելու համար։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը տեղեկացրել է՝ Հայաստանում և առհասարակ տարածաշրջանում նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր դեռ չկան: Սակայն Հայաստանը կասկածելի ցանկացած դեպքի համար նմուշներ կուղարկի եվրոպական տարածաշրջան՝ համագործակցող լաբորատորիաներ:

«Հայաստանն այս առումով ռիսկային երկիր չի համարվում: Սակայն ունենք ամբողջ լաբորատոր կարողությունները` ախտորոշելու կորոնավիրուսով պայմանավորված ատիպիկ թոքաբորբը, և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը, որը ևս պայմանավորված է կորոնավիրուսներով»,-նշել է նա։

Ինչ վերաբերում է Չինաստանից ժամանածներին, ապա Panorama.am-ի հետ զրույցում Լ. Թորոսյանն ասաց, քաղաքացիներն անցնելով  ջերմացույցի տակով, լրացնում են հասցեական քարտեր, որտեղ գրում են տվյալներ, թե որտեղից, որ չվերթով, որտեղ է մնալու և այլն, և այլն։

«Մեր մասնագետները նրանց նկատմամբ 14 օր շարունակ վերահսկողություն են սահմանելու, ջերմաչափում են իրականացնելու, ինքնազգացողությունն են ստուգելու։ Եթե այդ ընթացքում տվյալ անհատը կունենա խնդիր, նախ կիրականացնենք թոքերի ռենտգեն, եթե կլինի թոքաբորբ, դա արդեն մեզ կհուշի հիվանդության մասին։ Հիմա մեր մասնագետները  կայցելեն Մկրտչյանների ընտանիքին, ջերմաչափում կանեն, 14 օրվա ընթացքում վերահսկողություն կիրականացնենք»,-ասաց բաժնի պետը։

Մասնագետի խոսքով, պետք է մեծ ուշադրություն դարձնել առողջ սնվելուն, սենյակների օդափոխմանը, քանի որ այս պահին գրիպի սեզոնում ենք։

«Ես ուղղակի հորդորում եմ, խուսափել այդ երկրներ գնալուց»,-ասաց նա։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ  օդանավակայանում այս պահին ջերմաչափող սարքերի թիվն ավելացվում է։

Միաժամանակ, համալրվում են տեսչական մարմնի սահմանային անցման կետերի աշխատակիցների անհատական պաշտպանական միջոցները։

Լուսանկարները տրամադրել է Գ. Մկրտչյանը, դրանք հրապարակվել են ընտանիքի թույլտվությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}