«Վերնատուն». Ակումբը կատարվածը գնահատում է որպես ռեպրեսիվ միջոցներով քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և լռեցնելու փորձ
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հանդես է եկել հայտարարությամբ ընդդիմադիր ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ. «Այսօր բերման են ենթարկվել «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանությունը ներկայացնող Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը (Տեր–Նակալյանը նաև «Blognews.am» կայքի հիմնադիրն է), Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Ակտիվիստներին ազատությունից զրկելու ֆորմալ հիմնավորումը եղել է ապօրինի զենքի առկայության կամ թմրանյութի օգտագործման կասկածը, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում և ամրապնդում այն տեսակետը, որ տեղի ունեցածը լրիվ այլ նպատակ է հետապնդել։
Ակումբը կատարվածը գնահատում է որպես ռեպրեսիվ միջոցներով քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և լռեցնելու փորձ, ինչն է՛լ ավելի է խորացնում հասարակության մեջ առկա անհանդուրժողականության ու լարվածության մթնոլորտը, սպառնում մեր երկրի անվտանգությանը։
Դատապարտում ենք տեղի ունեցածը և կոչ անում իշխանությանը զերծ մնալ այլակարծությունն ատելության ու թշնամանքի վերածելու գործելաոճից։
Անթույլատրելի ենք համարում ուժային կառույցները ներքաղաքական նպատակներով օգտագործելու միտումը։
Ներքաղաքական զարգացումները գրեթե ամբողջությամբ անհամարժեք են մեր երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներին։
Եթե սեփական մտասևեռումներն ու հավակնությունները չստորադասվեն պետական ու ազգային շահերին, ապա այս ամենի ծանր հետևանքները զգալու ենք բոլորս»։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյանը դուրս եկավ ոստիկանությունից
- Ամրամ Մակինյան. Բացատրություն եմ պահանջում հասարակական գործիչներին բերման ենթարկելու հիմքերի մասին
- Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկում իր տան մոտից
- Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը
- Արթուր Դանիելյանի ճեպազրույցը՝ իր և Ազատ Ադամյանի ազատ արձակումից հետո
- Մելիք-Շահնազարյան. Լուրեր կան՝ բերման ժամանակ վնասվածք է ստացել Արթուր Դանիելյանը
- Իրավապահների նման գործելաոճը անտրամաբանական է. Արծվիկ Մինասյան
- Նարեկ Մալյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեցին
- Ինչպես են բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին ուղիղ եթերում
- Լիլիթ Թումանյան. Ագրեսիվ գործողությունները մատնում են ներկայիս իշխանությունների խուճապային իրավիճակը
- Ոստիկանությունը հաստատեց. Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
- Ռուբեն Մելիքյան. Կարծում եմ, Նարեկ Մալյանի՝ 6-րդ վարչություն բերվելու պատճառը քաղաքական է