Չինաստանում 48 ժամում դատարկ շենքը վերածել են 1000 տեղանոց հիվանդանոցի
Չինաստանում նախօրեին բացվել է կորոնավիրուսի առաջին հիվանդանոցը՝ Ուհան քաղաքի մերձակայքում, այն բանից հետո, երբ աշխատողները և կամավորները ընդամենը երկու օրում դատարկ շենքը վերափոխեցին 1000-մահճակալով շտապ օգնության հաստատության։ Կորոնավիրուսով առաջին հիվանդներն արդեն տեղափոխվել են այս բժշկական կենտրոն։
Ինչպես գրում է Daily Mail-ը, նախագիծն ավարտվել է 48 ժամվա ընթացքում՝ շնորհիվ շինարարական ձեռնարկությունների, կոմունալ ընկերությունների և զինված ուժերով ոստիկանության ծառայողների աշխատակազմի համատեղ ջանքերի:
Նշվում է, որ Հուանգժուի շրջանում գտնվող հիվանդանոցի շենքը ի սկզբանե կառուցվել է որպես քաղաքի կենտրոնական հիվանդանոցի նոր մասնաճյուղ և սպասվում էր, որ այն կբացվի մայիսին:
Ուրբաթ օրը, սակայն, տեղական իշխանության որոշմամբ, շենքը, որը պատրաստ էր, բայց դատարկ, դարձավ միայն կորոնավիրուսով հիվանդների բուժման կենտրոն: Վերազինման աշխատանքները սկսվել էին շաբաթ օրվանից:
Նշենք, որ Չինասանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 5000-ի, իսկ մահացածներինը՝ 130-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում