Ափսոսում եմ, որ վարկանիշային մրցաշարին Ֆերդինանդը չի կարողանա մասնակցել.մարզիչ
Ինչպես հայտնի է, Իսրայելի մայրաղաղաք Թել Ավիվում օրերս ավարտված ձյուդոյի «Գրան պրի»օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / մաքուր հաղթանակներ տոնեց մրցակիցների նկատմամբ ու մտավ եզրափակիչ։Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Բայց հաղթողի կոչման համար պայքարին մեր մարզիկը վնասվածքի պատճառով չմասնակցեց և բավարարվեց երկրորդ մրցանակով։
«Ափսոսում եմ , որ Փարիզում փետրվարի 7 - 8 -ին անցկացվող վարկանիշային մրցաշարին Ֆերդինանդը չի կարողանա մասնակցել», - ասել է ՀՀ ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ, մոտ անցյալի նշանավոր վարպետ, գյումրեցի Հովհաննես Դավթյանը:, ապա շարունակել, - Հարց է, թե երբ կապաքինվի նրա ձեռքի վնասվածքը: Գոնե կարողանա հանդես գալ Դյուսելդորֆում փետրվարի 21 –ին տեղի ունենալիք ստուգատեսին: Կարևոր է, որ Ֆերդինանդը լիովին առողջանա ու դրանից հետո մտնի տատամի, որ չկրկնվի վնասվածքը»։
Գլխավոր մարզիչն անդրադարձել է նաև հերթափոխին: Հուսալի տղաներ կան, որոնք վերջերս համալրել են ազգային հավաքականը: Մրցափորձի պակասի պատճառով նրանք առայժմ չեն գործուղվում օլիմպիական նշանակության մրցաշարերի: Փոխարենը երիտասարդները իրենց ուժերը կփորձեն ապրիլ – մայիս ամիսներին կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկության փուլերին:
Դավթյանը նաև խոսել է հավաքական եկող տղաների տեխնիկական հնարքների զինանոցի մասին: Լավ կլինի, որ տեղերում աշխատող նրա գործընկերները հնարավորինս շատ անդրադառնան այս խնդրին: Սա կթեթևացնի հավաքականի մարզիչների գործը և ավելի շատ ուշադրություն կհատկացվի տակտիկական հարցերին, որոնք երբեմն խոչընդոտում են հաջողությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա