Հսկողության տակ գտնվող չինացու մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել
Հայաստանում հսկողության տակ գտնվող չինացու մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը:
«Ռենտգեն հետազոտության արդյունքում թոքաբորբ չի հայտնաբերել: Մինչև հետազոտությունն էլ հավանականությունը քիչ էր, որ նրա մոտ 2019-nCoV կորոնավիրուս կլինի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանն այսօր հայտնել էր՝ Հայաստանում երկու չինացի գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանցից մեկի մոտ ջերմությունը 37 աստիճան էր, իսկ մյուսի մոտ հիվանդության ոչ մի ախտանշան չի եղել:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանից Հայաստան վերադարձած ընտանիքի հետ. Ո՞ւր գնալ, ինչպե՞ս ստուգվել
- Հայաստանում երկու չինացի գտնվում են բժիշկների հսկողության տակ
- Ուհանում գտնվող ՀՀ քաղաքացիները տանից դուրս չեն գալիս, հետևում են սննդակարգին և մշտական կապի մեջ են ԱԳՆ-հետ
- Ավստրալիայի գիտնականները ստեղծել են լաբորատոր կորոնավիրուսը` պատվաստանյութի ստեղծման ջանքերն արագացնելու համար
- Օդանավակայաններում մշտական հսկողություն է իրականացվում ժամանող ուղևորների նկատմամբ. Քաղավիացիա
- ԱՄԷ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է
- Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 12 մարդ կա
- Փորձագետը գնահատում է կորոնավիրուսային վարակի ռիսկը AliExpress-ի ծանրոցների միջոցով
- Նոր կորոնավիրուսը վերածվում է համաճարակի
- Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար