ԵԽԽՎ-ն մամուլի ազատության վիճակը «հատկապես անհանգստացնող» է համարում Ադրբեջանում, Թուրքիայում
Լրատվամիջոցների ազատությանն ու լրագրողների անվտանգությանն ուղղված սպառնալիքներն այնքան են շատացել, դարձել կրկնող և լուրջ, որ նրանք վտանգում են ոչ միայն քաղաքացիների պատշաճ տեղեկացվածության իրավունքը, այլև «մեր ժողովրդավարական հասարակությունների կայունությունն ու սահուն աշխատանքը։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված «Եվրոպայում լրատվամիջոցների ազատության և լրագրողների անվտանգության ուղղված սպառնալիքները» զեկույցում։
Լրագրության պաշտպանության և րագրողների անվտանգության պաշտպանությունը խթանելու համար Եվրոպայի խորհրդի պլատֆորմի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2015թ.-ից 2019-ի նոյեմբերի 25-ը սպանվել է 26 լրագրող, այդ թվում 22 դեպքում եղել է անպատժելիություն։ Ներկայումս կալանավորված է 109 լրագրող, մինչդեռ 39 երկրներում արձանագրվել է մամուլի ազատության 638 լուրջ խախտում:
Խորհրդարանականները Եվրոպայի խորհրդի մարմիններին, այդ թվում Վեհաժողովին, կոչ են անում շարունակել պաշտպանել եվրոպական բոլոր երկրներում և դրանից դուրս լրագրողների և լրատվամիջոցների համար անվտանգ միջավայրի զարգացումը և օգտագործել իրենց բոլոր լծակները, որ «անդամ պետություններն արագ և արդյունավետ շտկեն ցանկացած սպառնալիք՝ ուղղված լրատվամիջոցների ազատությանը»՝ կոչ անելով աջակցել այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ բարեփոխումներին:
Ջորջ Ֆուլկեսի ընդունված բանաձևով, խորհրդարանականները կոչ են անում անդամ պետություններին ստեղծել հնարավոր և բարենպաստ լրատվամիջոցների միջավայր և այս նպատակով վերանայել իրենց օրենսդրությունը՝ ձգտելով կանխել տարբեր օրենքների կամ դրույթներ չարաշահումը, որոնք կարող են ազդել լրատվամիջոցների ազատության վրա: Նրանք դատապարտում են քաղաքական գործիչների և իշխանությունների ներկայացուցիչների կողմից ագրեսիվ պահվածքը և վերբալ հարձակումների աճը լրագրողների դեմ և կոչ են անում «բոլոր քաղաքական առաջնորդներին պայքարել այս երևույթի դեմ»:
Թեև խնդիրները, տարբեր համամասնություններով կա շատ երկրներում, սակայն Վեհաժողովը նշում է, որ մամուլի ազատության և լրագրողների անվտանգության վերաբերյալ իրավիճակը «հատկապես մտահոգիչ է» որոշ անդամ պետություններում, որոնցից են Ադրբեջանը, Հունգարիան, Մալթան, Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիային։
Վեհաժողովը Ադրբեջանին կոչ է անում արմատապես ձևափոխել թշնամական միջավայրը, որը լրջորեն խոչընդոտում է լրատվամիջոցների ազատությանը և մասնավորապես՝ արգելել քրեական օրենսդրության չարաշահումը, շտապ վերանայել բանտարկված լրագրողների բոլոր դեպքերն ու ազատել բոլոր նրանց, ովքեր ձերբակալված են առանց որևէ հանցավոր գործունեության լուրջ և հիմնավորված ապացույցների, դադարեցնել ցանկացած վարչական և քաղաքական ճնշումները միակ անկախ լրատվական գործակալության՝ Turan-ի և Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի (IRFS) դեմ:
Հիշեցնենք, որ Ստրասբուրգում անցկացվում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը՝ հունվարի 27-ից 31-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան