Սեյրան Օհանյանն Ազգային Ժողովում է
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Ազգային Ժողովում է։
Լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց, այս պահին ԱԺ նախագահի մոտ է գնում, նիստից հետո կպատասխանի բոլոր հարցերին։
Խոսքը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նսիտի մասին է։
Նախորդ տարվա դեկտեմբերին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ «հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է շուրջ 2684 էջ ծավալով 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներ և տարբեր գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր։ Քննվել են 10 զինծառայողներ։ Բայց մենք դեռևս պետք է լսենք տարբեր պաշտոնյաների, որոնց թիվը կարող է հասնել 40-ի։ Դա մեր գնահատմամբ կտևի մի քանի ամիս և 2 ամիս էլ մենք նախատեսում ենք մեր վերջնական եզրակացությունների համար»։
Հանձնաժողովի աշխատանքի ժամկետը ևս 6 ամսով երկարաձգվել է։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ապրիլյան քննիչ հանձնաժողով կհրավիրվի Սեյրան Օհանյանը
- Ապրիլյան քննիչ հանձնաժողովը պարտավոր է լսել Սերժ Սարգսյանին. Անդրանիկ Քոչարյան
- Ապրիլյան քննիչ հանձնաժողովը դիմել է ԱԺ նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան