Թովմասյան. Իմացեք, որ մի օր էլ էդ ուղտը ձեր դռանն է չոքելու
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարեց, մասնավոր այցով մեկնել է Մոսկվա, այցելել բժշկական կլինիկա, եղել է նաև Մինսկում՝ հետևելու ֆուտբոլիստ որդու խաղին։ Պաշտոնական երկու այցով էլ եղել է Լատվիայում, Սանկտ Պետերբուրգում։ Նա հույս հայտնեց՝ որ 37 թվին չենք վերադարձել
«Հիմա քրեական օրենսգրքի հոդվածը չեմ հիշում, բայց անձի վերաբերյալ տեղեկությունները օրենքով չնախատեսված նպատակով հավաքելն ու տարածելը ... Զգույշ եղեք դրա հետ կապված»,-ասաց Թովմասյանը։
Հիշեցնենք, որ Թովմասյանի տարբեր երկրներ այցելելու մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում, նաև նշել, թե դրանք Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիք են։
«Խնդրեմ, ուսումնասիրեք, բայց իմացեք, որ մի օր էլ էդ ուղտը ձեր դռանն է չոքելու։ Մի օր էլ դուք եք պատասխան տալու, թե ուր էիք գնացել, ում հետ էիք խոսում, ե՞րբ եք ում հետ հանդիպել, ո՞ր ժամանակահատվածում եք հանդիպել, և այլն, և այլն, և այլն։ Զգույշ եղեք և մի փորձեք մարդկանց անձնական կյանքը մտնել, դա նաև քրեորեն հետապնդելի է»,-զգուշացրեց Թովմասյանը։
Հարցին, թե վարչապետ Փաշինյանն անմիջականորեն է ղեկավարում Թովմասյանի դեմ արշավը, ՍԴ նախագահը պատասխանեց. «Չեմ ուզում հավատալ մամուլի հրապարակումներին, որ իր մոտ եղել է խորհրդակցություն, ինքն այցելել է կոնկրետ մարմիններ, այցելության տարբեր նպատակներ և այլն։
Բայց ցավոք սրտի, օդում կախված է մնում այդ ամենը, ուղղակի, թե անուղղակի ասեմ, դա հաստատվում է վարչապետի խոսքերով, որն այդքան իրազեկված է ամբողջին, թե ինչ է կատարվում, երբ է կատարվում, որը որից հետո է կատարվում»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե իշխանության գալուց հետո չեն պահանջել ՍԴ նախագահի հրաժարականը, Թովմասյանն արձագանքեց. «Շնորհակալություն, որ չեք պահանջել, բայց ներողություն եմ խնդրում, ինչի դուք իրավունք ունեի՞ք պահանջելու նման բան։ Ցույց կտա՞ք։ Մենք իրավական պետությո՞ւն ենք, իրավունքով ենք խոսում, թե՞ թե՞ քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերով։
Ինչո՞վ ենք խոսում։ Պանյատներո՞վ ենք խոսում, եր եկել ենք իշխանության, ապեր, պիտի գնա՞ս»։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյան. Որոշ մարդիկ քաղաքավարության կանոնները շփոթում են քծնանքի հետ
- Հրայր Թովմասյան. Ինձ ոչինչ չի կասեցնի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին