Նարեկ Սամսոնյան. Երեկ երկրում տեղի է ունեցել իրադարձություն, որը նոր քաղաքական մշակույթի սկիզբ է դրել
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց «երեկվա մասկի շոուի հիմնական պատճառները, քաղաքական ուղերձը»:
«Այս ամեն ինչում ոչ միայն մեղավոր չէ ոստիկանությունը, այլ սրա զոհն է: Այս մասկեքով տղերքն էլ են մեղք: Նիկոլ Փաշինյանի մտքի թռիչքն է, ոստիկանությունը բացարձակ կապ չունի, այս տղերը դավադիտ են եղել ձեր ձեռքը ու մի գցեք այս տղերքին: Մեզ քաղաքական հրամանի հետևանքով են բերման ենթարկել: Մեր նկատմամբ քաղաքական ճնշումներ են տեղի ունենում: Մեզ որևէ ձևով չեն կարող վախեցնել, որևէ ապօրինի գործողություն չենք կատարում»,- ասաց նա:
Նարեկ Սամսոնյանն ասաց, որ երեկ երկրում տեղի է ունեցել իրադարձություն, որը նոր քաղաքական մշակույթի սկիզբ է դրել. «Իրական ընդդիմադիր քաղաքական բոլոր ուժերը գնահատել են երեկվա տեղի ունեցած լկտիությունը, բոլոր ուժերը սատարում էին ոստիկանություն բերման ենթարկված երիտասարդներին, բոլորը հավաքվել էին ոստիկանության համապատասխան բաժնի դիմաց: Երեկ ձևավորվեց քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի հնարավորություն»:
Նրա խոսքով, ՀՀ-ում հասունանում է սողացող իշխանափոխություն:
«Սուտ Նիկոլին պետք է հակադարձել ճիշտ քաղաքացի, ճշմարիտ քաղաքացի սկզբունքը: Հույս ունեմ՝ այս գործընթացը կավարտվի շատ արագ, այս գեներալացված ատելությունն իրենց չի սրբելու տանի դաժան ձևով»,- ասաց Ն. Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Նարեկ Սամսոնյանին, Ադեկվատ միաբանության անդամներն, այդ թվում Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր Նակալյանը, ՎԵՏՕ հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, բերման էին ենթրակվել Ոստիկանության 6-րդ վարչություն: Նրանց բերման էին ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու, թմրամիջոց պահելու կասկածանքով:
Հարակից հրապարակումներ`
- Լարիսա Մինասյան. Նարեկ Մալյանը երբեք հիմնադրամ չի դիմել, Փաշինյանի հետ խոսելու պատիվ էլ չեմ ունեցել
- Ռուբեն Մելիքյան, Արսեն Բաբայան. Պահանջում եմ հանդիպում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ
- Նարեկ Սամսոնյանը դուրս եկավ ոստիկանությունից
- Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկում իր տան մոտից
- Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը
- Արթուր Դանիելյանի ճեպազրույցը՝ իր և Ազատ Ադամյանի ազատ արձակումից հետո
- «Շտապօգնության» տնօրեն. Արթուր Դանիելյանը բողոքում է մեջքի ցավից
- Մելիք-Շահնազարյան. Լուրեր կան՝ բերման ժամանակ վնասվածք է ստացել Արթուր Դանիելյանը
- Իրավապահների նման գործելաոճը անտրամաբանական է. Արծվիկ Մինասյան
- Նարեկ Մալյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեցին
- Ինչպես են բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին ուղիղ եթերում
- Լիլիթ Թումանյան. Ագրեսիվ գործողությունները մատնում են ներկայիս իշխանությունների խուճապային իրավիճակը
- Արթուր Դանիելյանին ևս ոստիկանները տարան