ՔԿ պետ. Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ինտենսիվ կերպով մեծածավալ աշխատանքներ են իրականացվել ու իրականացվում։
«Պետք է նշեմ, որ Գեորգի Կուտոյանի կինը՝ Հասմիկ Բիշարյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ Տեղեկատվության մասին օրենքի ու Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, մենք առանց իրենց համաձայնության որևէ ինֆորմացիա ինքնասպանության շարժառիթի մասին չհայտնենք»,-1in.am-ի հետ զրույցում հայտարարել է քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը։
Նա ասաց, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի՝ 110 հոդվածի հատկանիշներով, ինքնասպանության հասցնելը, կատարվել են դեպքի վայրի զննություն, նշանակվել են շուրջ 10 տարաբնույթ փորձաքննություններ՝ հետաքբանական, ձգաբանական, նյութագիտական, գենետիկական, հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են մուտքային, ելքային հեռախոսազանգերի վերծանումները, հաղորդագրությունները, դրանց շուրջ էլ են կատարվում հետաքննություն, հարցումներ են ուղարկվել տարբեր միջազգային կառույցներ։
Գրիգորյանի խոսքով, այս պահին սպանության վարկածը չի քննարկվում։ Ստուգվել են հինգ վարկածներ, չորս վարկածը հերքվել է, ուղղությունը տարվում է ինքնասպանության վարկածով։
«Հաշվի առնելով Հասմիկ Բիշարյանի դիմումը՝ ես մի բան կարող եմ ասել, ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով։ Թույլ տվեք չակերտներ չբացել»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել
- «Հրապարակ». Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել
- Փաշինյան. Կարծում եմ՝ Կուտոյանի ընտանիքը պետք է լիարժեք համագործակցի նախաքննության մարմնի հետ
- Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին
- ԱԱԾ. Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող
- Լրատվամիջոցները և սոցցանցերը՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով
- Արթուր Մելիքյան. Երբ մենք հասանք, դեպքի վայրում էին Կուտոյանի կինն ու հայրը
- ՔԿ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան