Թեհրանից Երևան երթուղու ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տուժածներ
Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Այս մասին տեղեկանում ենք ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Այսօր՝ հունվարի 29-ին, Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Թավրիզ-Զենջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում:
Վթարի հետևանքով կան վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Միանե և Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել: Վերոնշյալ ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ավտոբուսում եղել են 10 օտարերկրյա քաղաքացիներ:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ քաղաքացիների մեջ եղել է մեկ իրանահայ, վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում