Հասարակություն 16:27 29/01/2020 Հայաստան

Հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանը սպասում է Արցախի ղեկավարության կողմից իր ուղերձի ընդունմանը

Արցախցի քաղաքագետ  Ալեքսանդր Քանանյանը շարունակում է իր հացադուլը: Նա այդպես փորձում է ուշադրության հրավիրել Քարվաճառում  ՀԷԿ-աշինության  հետևանքով առաջացող խնդիրների վրա, մասնավորապես Թարթառ  գետի վերին հոսանքում ընթացող ՀԷԿ-աշինության վրա:  Հացադուլը նա սկսել է հունվարի 20-ին:

«Նախորդ օրերին անընդհատ հանդիպումների մեջ էի Ստեփանակերտում, Քաշաթաղում, Քարվաճառի շրջանի գյուղերում: Անընդհատ շփումներն ու այցելություններն ինձ որոշակիորեն ավելի շուտ հոգնեցրեցին, ուժերս պակասել էին: Երեկվանից հիմնականում պառկած եմ, այսօր ինձ ավելի առույգ եմ զգում: Ներկա պահին տանն եմ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա. Քանանյանը: 

Նա ընդգծեց, որ շարունակելու է հացադուլը մինչև Արցախի քաղաքական ղեկավարության կողմից իր առաջադրած քաղաքական ուղերձի լիակատար ըմբռնումն ու ընդունումը, իսկ եթե դա ուշանա, պատրաստ է ավելի լուրջ քայլերի դիմել, հանդես գալ համընդհանուր դիմադրության կոչով:

«Այս ոլորտը բացարձականորեն անվերահսկելի վիճակում է գտնվում տարիներ շարունակ, իմ հացադուլի միջոցով խնդրի վրա հրավիրվել է պատշաճ արտաքին ու ներքին ուշադրություն: Նրանք, գիտակցելով խնդրի լրջությունը, որպես առաջին քայլ կատարել են իմ առաջին պայմանը ու  դադարեցրել են շինարարությունը»,- նշեց Ա. Քանանյանը:

Նա համոզված է, որ փոքր ՀԷԿ-երի շինարարությունն անդառնալի վնաս է հասցնում ոչ միայն բնապահպանական համակարգին, ինքնին փակում է տարածքի  համապարփակ զարգացման, վերաբնակեցման, նոր գյուղական բնակավայերի կայացաման, շրջանի համալիր զարգացման հեռանկարը: Ա. Քանանյանն ասաց, որ հրաժարվել է հանդիպել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, խնդիրը քննարկել է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ:

«Բանակցություններն առհասարակ փոխադարձ հարգանքի ու կառուցողականության ձգտման միջավայրում են ընթացել, սակայն քանի որ Արցախի քաղաքական ղեկավարությունը դեռ չի գիտակցել իմ քաղաքական ուղերձն ընդունելու անխուսափելիությունը, պետնախարարը պատրաստ չէր համաձայնվելու իմ մի շարք առաջադրած պայմաններին, այդ թվում՝ որ հանձնաժողովը պետք է լինի համապարփակ, ուսումնասիրի բոլոր ՀԷԿ-երի առանձին-առանձին ու համալիր կարգով ազդեցությունը բնապահպանական ոլորտի վրա, հատկապես խնդիր կա ֆինանսավարկային բաղադրիչը ստուգելու ու հրապարակելու առումով: Դրա համար նպատակահարմար չգտա երկրորդ անգամ հանդիպել պետնախարարի հետ, վերադարձա Քարվաճառ»,- ասաց հացադուլ հայտարարած քաղաքագետը:

Նրա խոսքով,  կառավարությունը  խորհրդակցություն էր հրավիրել, որոշել էր ստեղծել հանձնաժողով:

«Բայց քանի որ այդ հանձնաժողովն ուղղակի իրավիճակը շեղելու, որևէ վստահություն չունեցող նախաձեռնություն է, կոչ եմ անելու հայաստանյան մասնագետներին բոյկոտել այդ հանձնաժողովի աշխատանքը մինչև տեղի չունենա իմ քաղաքական ուղերձի անվերապահ  ընդունումը՝ տեխնիկան պետք է առհասարակ բոլոր շինհրապարակներից հեռացվի, Արցախի քրեական օլիգարխիան պետք է գիտակցի, որ նոր ՀԷԿ-եր չեն կառուցվի, իսկ կառուցող ՀԷԿ-երը պետք է  ապամոնտաժվեն, դրանից հետո կպայմանավորվենք հանձնաժողովի կազմման սկզբունքների, եղանակների վերաբերյալ»,- ասաց Ա. Քանանյանը:

Նա հայտնեց, որ երկուշաբթի օրվանից նույն պահանջով հացադուլ է հայտարարել նաև Ստեփանակերտի քաղաքացի Մհեր Պողոսյանը, թեև փորձել է տարհամոզել նրան: Եվս երկու հոգի ցանկացել են հացադուլ հայտարարել, սակայն Քանանյանը կարողացել է նրանց  համոզել չդիմել այդ քայլին: Խնդրի վրա ուշադրության հրավիրելու համար Քարվաճառի դպրոցի աշակերտները ցանկացել են դասադուլ անել:

«Փորձեցի դպրոցահասակ անչափահասներին հեռու պահել քաղաքականամերձ գործընթացներից, համոզեցի չդիմել այլ քայլին: Սակայն տեսնելով, որ պետնախարարի հետ իմ հանդիպումը բովանդակապես տապալվել է, այսօր պետք է սկսեին դասադուլ: Երեխաների, ուսուցիչների վրա ճնշման փորձեր են եղել կրթության պատասխանատուների, վարչակազմի կողմից, բայց նրանք դիմադրել են:  Այսօր զգալով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, շրջան է ժամանել Բակո Սահակյանը, վարչակազմի փակ նիստ է լինելու»,- ասաց նա: 

Խնդրի մասին հայտարարություն է տարածել ու զորակցություն հայտնել Ալեքսանդր Քանանյանին Հայկական բնապահպանական ճակատը: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}