Ապօրինի որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվեց
Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքն ու որոշում է կայացրել կալանավորել «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանին: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Լիանա Կարապետյանին մեղադրանք է առաջադրված երեխաների ապօրինի որդեգրման գործով։ Նա դատարանի որոշմամբ նախ կալանավովել էր, ապա 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել։ Դատարանի որոշման դեմ բողոք էր ներկայացրել Գլխավոր դատախազությունը։
«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), իսկ Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհուն՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը):
Հարակից հրապարակումներ`
- Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը պատրաստվում է այցելել Հայաստան
- Ռազմիկ Աբրահամյան. Ծնողները շատ բան են պատմում
- Դատախազության դիմաց կանայք պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին
- Դատախազությունը դիմել է դատարան Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու համար
- Ապօրինի որդեգրումների գործով ձերբակալվածներից մեկը գրավի դիմաց ազատ է արձակվել
- Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդություն է ներկակացվել
- ՔԿ. Երեխաների ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործով ձերբակալված կա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա