Ավստրալիա. Հրշեջները փախնում են հրդեհից
Եվրանյուզը հրապարակել է վիդոկադրեր, որտեղ երևում է, թե Ավստրալիայի Նոր հարավային Ուելս նահանգում հրդեհն ինչ արագությամբ է տարածվում: Մասնավոր սեփականությունը պաշտպանելու համար հրդեհի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ: Որոշ ժամանակ անց հրշեջները ստիպված են լինում լքել վտանգավոր տարածքը, քանի որ քամին, որը հասնում է 100 կմ/ժ-ի, տարածում է կրակը:
Հրդեհը երեք րոպեում անտառից տարածվում է դեպի ճանապարհը: Բայց և այնպես, հրշեջները կարողանում են կատարել իրենց առաքելությունը: Տեսանյութը նկարահանվել է հունվարի 4-ին, տարածվել է այսօր:
Ավստրալիայում անտառային հրդեհները սկսվել են 2019 թ. սեպտեմբերից, շարունակվել նաև այս ամիս: Այրվել է միլիոնավոր հեկտար անտառ, շուրջ 30 մարդ է զոհվել, ավելի քան 2000 տուն ոչնչացել: Սիդնեյի համալսարանի գնահատմամբ, ավելի քան մեկ միլիարդ կենդանի է սատկել:
Հարակից հրապարակումներ`
- Ավստրալիայում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռի հետ կապը կորել է
- Ավստրալիա. Հրդեհներ, հեղեղներ և փոշու փոթորիկ
- Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են
- Կրակի մեջ գտնվող Ավստրալիայում անձրև է գալիս
- Հրդեհներից վերականգնվելու համար Ավստրալիային պետք է առնվազն մեկ դար
- Ավստրալիայում շարունակվում է պայքարը հրդեհների դեմ
- Ուղղաթիռից գազար ու կարտոֆիլ են բաց թողել Ավստրալիայի հրդեհից տուժած կենդանիների համար
- Ավստրալիայի իշխանությունները 35 միլիոն դոլար կհատկացնեն անտառային հրդեհներից հետո բնության վերականգնման համար
- Ավստրալիա.Հրդեհները չեն դադարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան