Ավստրալիայի գիտնականները ստեղծել են լաբորատոր կորոնավիրուսը` պատվաստանյութի ստեղծման ջանքերն արագացնելու համար
Ավստրալիայում գիտնականների մի խումբը հայտնել է, որ հաջողությամբ մշակել են նոր կորոնավիրուսի լաբորատոր տարբերակը, որը առաջինն է Չինաստանի սահմաններից դուրս։ Ինչպես գրում է Reuters-ը, այս քայլը հնաավորություն կտա արագացնել պատվաստանյութի ստեղծումը:
Մելբուրնի Պիտեր Դոհերտիի ինֆեկցիայի և իմունային ինստիտուտի հետազոտողները ասում են, որ նրանք կփոխանցեն վարակված հիվանդից ստացված նմուշը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ու աշխարհի լաբորատորիաներին։
«Սա փազլի մի մասնիկն է, որում մենք մեր ներդրումն ունեցանք»,-ասել է ինստիտուտի հետազոտող Մայք Քաթոնը։
Հիշեցնենք, որ նո տիպի կորոնավիրուսը բռնկվել է Չինաստանի Ուհան քաղաքում, ներկայումս հաղորդվում է 5000-ից ավել վարակվածների ու արդեն մոտ 130 զոհի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Օդանավակայաններում մշտական հսկողություն է իրականացվում ժամանող ուղևորների նկատմամբ. Քաղավիացիա
- ԱՄԷ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է
- Փորձագետը գնահատում է կորոնավիրուսային վարակի ռիսկը AliExpress-ի ծանրոցների միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան