Իրանի ու Թուրքիայի արձագանքը՝ Մերձավոր Արևելքում Թրամփի «դարի գործարքին»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Սպիտակ տանը՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ միասին, ներկայացրեց Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման իր ծրագիրը, որը, նրանց կարծիքով «դարի գործարք է»։
Թրամփի նախագիծը, բնականաբար, ողջունելի էր Իսրայելի համար, քանի որ այն ճանաչում էր Երւսաղեմը՝ որպես Իսրայելի միանշանակ մայրաքաղաք, ԱՄՆ-ը ճանաչում է օկուպացված տարածքները որպես Իսրայելի մաս։ Ըստ ծրագրի, ԱՄՆ նախագահն առաջարկում է ստեղծել պաղեստինյան պետություն, որի մայրաքաղաքը կգտնվի Արևելյան Երուսաղեմում, որտեղ «ԱՄՆ-ը հպարտորեն կբացի իր դեսպանությունը»։
Այս առաջարկը խիստ քննադատության է արժանացել Պաղեստինի կողմից, արձագանքել է նաև Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը։
Զարիֆը թվիթերում այս «դարի գործարքը»-ն անվանել է «մղձավանջ աշխարհի ու տարածաշրջանի համար»։
«Այսպես կոչված «Խաղաղության տեսլականը» պարզապես սնանկության գործով անցնող անշարժ գույքի կառուցապատողի երազանքի նախագիծն է: Այն մղձավանջ է տարածաշրջանի և աշխարհի համար։ Եվ, հուսով եմ, այն արթնանալու կոչ է բոլոր մահմեդականներին»,-գրել է Զարիֆը:
Թուրքիան ԱՄՆ-ի ծրագիրն անվանել է մեռելածին։
Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Վաշինգտոնի պլանը վերաբերում է միայն «բռնակցմանը, որն ուղղված է պաղեստինյան հողերը յուրացնելու և երկու պետությունների գոյակցության գաղափարի ոչնչացմանը»: Թուրքիայի արտգործնախարարությունը նաև շեշտեց, որ Անկարան թույլ չի տա «քայլեր, որոնք ուղղված կլինեն Իսրայելի կողմից օկուպացիան ու բռնակալությունը օրինականացնելուն»:
The so-called "Vision for Peace" is simply the dream project of a bankruptcy-ridden real estate developer.
— Javad Zarif (@JZarif) January 28, 2020
But it is a nightmare for the region and the world
And, hopefully, a wake-up call for all the Muslims who have been barking up the wrong tree.#LetsUniteForPalestinians pic.twitter.com/j2CJ9JaH9c
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին