Հրայր Թովմասյան. Որոշ մարդիկ քաղաքավարության կանոնները շփոթում են քծնանքի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը փորձել է հիշել, թե երբ է նրա հետ խոսել իր՝ իջևանցու փեսա լինելու մասին։
«Իմ ընկերների հետ, որոնց կանայք արմատներով Արցախից են, երբեմն հումոր եմ անում, ասում եմ՝ տեսեք, ես հեռատես եմ, դուք՝ չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ես երբեք դրա մասին չեմ ասել։ Ես ասել եմ Նիկոլ Փաշինյանին պառլամենտի ընտրություններից հետո՝ 2017 թվականին, երբ բոլոր խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահներն այցելել էին Արցախ, երբ օգտվում էինք Արցախի բարիքներից, վայելում էինք խորովածը, եղավ խոսակցություն, որ Արցախում խոզի միսն օգտագործում են առանց կաշին հանելու, ես ասացի, որ այդպես է նաև Իջևանում։ Ինքը հարցրեց, դու ի՞նչ գիտես, ես ասացի՝ Իջևանցու փեսա եմ։ Կան վկաներ»,-Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։
Նա կարծիք հայտնեց, որոշ մարդիկ քաղաքավարության կանոնները շփոթում են քծնանքի հետ, երևույթների ընկալման տարբերություն կա։
Ինչ վերաբերում է գրիչ նվիրելուն, ապա Թովմասյանը հորդորեց վերջ տալ այդ պատմությանը։
«Չի կարող գրիչը դառնալ քաղաքական օրակարգի թիվ մեկ հարց, ես չեմ ուզում այդ մասին ընդհանրապես խոսել, հորդորում եմ պետական բոլոր այրերին ձեռնպահ մնալ այդ հարցի շուրջ քննարկումներից, որովհետև արժեզրկում են այդ ինստիտուտները։ Ամեն ինչ եղել է տեսախցիկների առաջ, ես ասել էի, որ տեսախցիկներից դուրս նրան չեմ հանդիպել։ Եթե կողքդ նստած է գործընկեր, որի գրիչը չի գրում կամ կորում է, դու իրեն ես փոխանցում քո գրիչը, հետո տեսնում ես, որ նրա մոտ գրիչ չկա, իսկ քեզ մոտ կան, եթե դա պետք է համարեք որպես քծնանք, ապա համարեք, ես այս երկրի վերջին քծնողն եմ։ Եթե դա կհամարեք քաղաքավարական ժեստ, ես դա կընդունեմ, բայց խնդրում եմ, այս դիսկուրսը փակել, այդ թեման չշարունակել»,-ասաց նա։
Գրիչի գնի վերաբերյալ հարցին ի պատասխան, Հրայր Թովմասյանն ասաց՝ անկեղծ ասած չի հիշում, թե որտեղից իրեն այդ գրիչը։
«Ես ամաչում եմ այդ մասին հիմա խոսել։ Ես չգիտեմ, թե ինչպես էի արարողակարգով այդ օրը հայտնվել վարչապետի կողքին, ես հիմնադրամի փոխնախագահն եմ։ Ես հիշում եմ, երբ նախարար էի մի անգամ Ազգային Ժողովում պատգամավորներից մեկն ասաց՝ փողկապդ լավն է, ես հանեցի այն նրան նվիրեցի։ Հիշում եմ, այդպիսի բաներ եղել են։ Հիշում եմ, որ աշխատասենյակումս մի շախմատ կար, գործընկերներիցս մեկն ասեց լավն է, նվիրեցի նրան։ Քաղաքավարության կանոն է, ես սիրում եմ նվերներ տալ, նվերներ ստանալ, բայց դա նվեր համարել չեմ կարող»,-ասաց ՍԴ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին