«Հրապարակ». Արցախում ընտրությունների երկրորդ փուլ կլինի՞
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Իշխանյան, առաջիկայում մեկնելո՞ւ եք Մոսկվա, որպես Արցախի նախագահի թեկնածու՝ հարցրինք ՀՅԴ-ի ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանին։ «Առաջարկը եղել է այնտեղի մեր կառույցի կողմից, բայց դեռ որոշում չունեմ»: Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը նախագահական ընտրություններում։
«Հաղթանակի ակնկալիքով եմ պայքարի մեջ մտել»: Ո՞ւմ եք այդ ընտրություններում ֆավորիտ համարում, տեսակետ կա, որ Արայիկ Հարությունյանը «հաղթողական» է։ «Ես չեմ առաջնորդվում սոցցանցերով, սոցիալական մեդիան ունի իր դերակատարությունը, սակայն ռեալպոլիտիկը բոլորովին այլ է»: Եվ ի՞նչ է ասում ռեալպոլիտիկը․ խաղի մեջ Ձեր մտնելուց հետո սկսեցին խոսել ընտրությունների երկրորդ փուլի մասին, ինչո՞ւ։ «Թեկնածուների ցանկն այնքան մեծ է` գումարած ընտրությունների սպեցիֆիկան, այդ պատճառով»:
Ասում են, թե բոլոր թեկնածուների միջև պայքար է` ՀՀ իշխանությունների սիրելին դառնալու համար․ Դուք Հայաստանի իշխանությունների սիրելիների՞ց եք։ «Կարծում եմ` բոլորը պետք է Հայաստանի իշխանությունների սիրելին լինեն, որովհետև նույն ժողովրդի երկու պետությունների զավակներն ենք»:
Ի դեպ, եթե նախագահական ընտրությունները կրկին դիտելու գան «Թրանսփերենսի ինթերնեյշնլը» և «Իրազեկ քաղաքացիները», ինչպե՞ս կվերաբերվեք դրան։ «ՏԻՄ կամ համապետական ցանկացած ընտրության ժամանակ մեզանում տարբեր կառույցների դիտորդներ են մշտապես եղել, և անցած ՏԻՄ ընտրություններին այդ երկու կազմակերպությունների ներկայությունը զարմանալի չէր, տարակուսելին ու զարմանալին այն էր, որ տեղեկատվական դաշտում շատ յուրահատուկ վերաբերմունքի արժանացած կառույցներ էին։ Բոլոր դեպքերում` մենք բաց ենք բոլորի համար»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում