Նախարար. «Վարկս Էյ Էմ»-ի կողմից վարկերի տրամադրման գործընթացն Արցախում կասեցված է
««Վարկս Էյ Էմ» ֆինանսական ընկերությունը, որը զբաղվում է կարճաժամկետ վարկերի տրամադրմամբ, իմ տվյալներով՝ Արցախում գործընթացը կասեցված է»,-«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօրվա ասուլիսում պատասխանելով լրագրողների կողմից բարձրացված հարցին, ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը։
Նա նշել է, որ ընկերության գործունեությունը կասեցվել է այն սկսելուց մեկ ամիս անց:
Նախարարի խոսքով, նման որոշման համար հիմք են հանդիսացել քաղաքացիներից ստացած ահազանգերը։
Հարությունյանն ասել է, որ ներկայում Ստեփանկերտում գործող «Վարկս Էյ Էմ» ընկերության գրասենյակում իրականցվում է միայն նախկինում տրամադրած վարկերի հավաքագրման աշխատանքներ: