Սոչիում կծանոթանան Հայաստանի կոմպոզիտորական դպրոցի հայտնի ներկայացուցիչների ստեղծագործություններին
Փետրվարի 17-ին, ձմեռային միջազգային XIII-րդ արվեստի փառատոնի շրջանակներում Սոչիի կամերային և երգեհոնային երաժշտության տանը կանցկացվեն հայկական երաժշտական մշակույթի օրեր՝ «Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական հնգյակը» խորագրի ներքո:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից տեղեկանում ենք, որ փառատոնի շրջանակներում առաջին անգամ հանդիսատեսը հիանալի հնարավորություն կունենա ծանոթանալու Հայաստանի կոմպոզիտորական դպրոցի հայտնի ներկայացուցիչների` Արամ Խաչատրյանի և «Հայկական հնգյակի» կոմպոզիտորների ստեղծագործություններին, այդ թվում՝ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի և Ադամ Խուդոյանի, որոնց ծննդյան 100-ամյա հոբելյանները կտոնենք 2020-2021թթ.: Սիրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կկատարվեն Խաչատրյան Տրիոյի երաժիշտների կողմից՝ Արմինե Գրիգորյան/դաշնամուր/, Կարեն Շահգալդյան/ջութակ/, Կարեն Քոչարյան /թավջութակ/:
Նույն օրը, ժամը 14.00-ին տեղի կունենա ստեղծագործական հանդիպում Երևանի Արամ Խաչատրյանի տուն թանգարանի աշխատակիցների հետ: Հանդիպմանը կմասնակցեն նաև Արամ Խաչատրյանի թոռնուհին՝ երաժշտագետ Օլգա Կուզինան, Ղազարոս Սարյանի դուստրը՝ բանասեր և արվեստաբան Սարյան Սոֆյա /Լազարևնա/ և այլոք:
Բացի այդ, նույն օրը դահլիճի նախասրահում կբացվի Խաչատուրյան տուն-թանգարանի ֆոնդային հավաքածուներից բաղկացած լուսանկարչական ցուցահանդես, որը ներկայացված կլինի մինչև փառատոնի ավարտը, ժամը 16:30-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի հատուկ շրջայց կանցկացնի ցուցահանդեսի սրահում բոլոր հյուրերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա