
Փաստաբանի հարցը՝ ՀՔԾ-ին. Իրավական ի՞նչ ընթացակարգի շրջանակում է Փաշինյանը տիրապետում ՍԴ նախագահի վերաբերյալ քրգործերին
Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հարցում է ուղարկել ՀՔԾ՝ ծառայություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությունների վերաբերյալ։
«Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայություն Նիկոլ Փաշինյանի այցելությունների և վերջինիս կողմից առանձին քրեական գործերով նախաքննության գաղտնիք հանդիսացող տվյալների տիրապետման իրավական հիմքերի պարզաբանման նպատակով հարցում եմ ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն..
Հ.Գ. Սպասե՞նք պատասխանին...»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Նա նաև խնդրել է ՀՔԾ-ին հայտնել, թե որ իրավական ընթացակարգի շրջանակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիրապետում ՍԴ նախագահին վերաբերող ենթադրյալ գործողությունների վերաբերյալ քրգործերին։