Սթիվեն Քինգը մեղադրել է «Օսկարին» ռասիզմի մեջ
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը քննադատել է «Օսկար» մրցանակաբաշխությունն այն պատճառով, որ ժյուրին, նրա կարծիքով, անարդարորեն մեծ համակրանք է տածում սպիտակ թեկնածուների նկատմամբ: Քինգի հայտարարությունը հրապարակված է The Washigton Post-ում:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, իր սյունակում Քինգը հիշեցնում է, որ նախկինում «Օսկարում» ռասայական ներկայացուցչության հետ կապված իրավիճակն ավելի վատ էր:
«Ես բավականին ծեր եմ և հիշեմ այն ժամանակները, երբ Հոլիվուդում ընդամենը մի քանի աֆրոամերիկացի ռեժիսորներ կային և մեկ կին ռեժիսոր՝ Իդա Լուպինո»,- գրել է Քինգը:
Գրողի կարծիքով, խնդիրը կապված է մրցանակաբաշխության ժյուրիի կազմի հետ, որտեղ 8 տարի առաջ 94 տոկոսը սպիտակ մարդիկ էին և 77 տոկոսը տղամարդ: Այսօր «Օսկարի» ժյուրիի կազմում կանայք կազմում են 32 տոկոս:
Վերջում Քինգը նշում է, որ Ամերիկյան կինոակադեմիան փորձում է շտկել իրավիաճկը, բայց դա շատ դանդաղ է անում:
Հարակից հրապարակումներ`
- «Օսկարի» հավակնորդների խմբակային լուսանկարը
- Կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը «Օսկարի» անվանակարգերի քանակի ռեկորդ է սահմանել
- Ամերիկահայ սցենարիստ Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Օսկարի»
- «Օսկարի» հավակնորդները
- «Օսկարը» կրկին կանցկացվի առանց հաղորդավարի
- Հայկական ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» կարճ ցուցակում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա