«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի մասնակիցները
Հանրային հեռուստաընկերությունը՝ հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, որոշում է կայացրել անցկացնել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն և հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացող արտիստներին ներկայացնել իրենց երգերը։
Հանրային հեռուստաընկերությունից տեղեկացնում են, որ ամիսներ շարունակ տևած հայտագրման ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ստացել է մասնակցության 53 վավեր հայտ: Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել է 12 լավագույն մասնակիցներին: Հայտերը դիտարկելիս հաշվի են առնվել մրցույթի կանոնակարգով սահմանված չափանիշները. ներկայացված հայտի համապատասխանությունը մրցույթի կանոններին և ժամկետներին, երգի համապատասխանությունը մրցույթի ձևաչափին, ժանրային և կերպարային բազմազանությունը։
Հայտերը դիտարկող ժյուրիի կազմում են եղել՝ Նաիրա Գուրջինյանը, Անիտա Հախվերդյանը, Լիլիա Նիկոյանը, Ռուբեն Բաբայանը Վարդան Հակոբյանը, Տիգրան Դանիելյանը, Դավիթ Ծերունյանը, Կարեն Թաթարյանը և Անուշ Տեր-Ղուկասյանը։
Քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետևյալ մասնակիցները՝
1. Աթենա Մանուկյան
2. TOKIONINE
3. ERNA
4. Միրիամ Բաղդասարյան
5. Agop
6. Կարինա EVN
7. Վլադիմիր Արզումանյան
8. Հայկ Music
9. Արթուր Ալեք
10. Գաբրիել Ջիգ
11. EVA Rida
12. Սերգեյ եւ Նիկոլայ Հարությունովներ
Մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն հաջորդ շաբաթ՝ Depi Evratesil նախագծի Youtube-ի ալիքում։
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը տեղի կունենա փետրվարի 15-ին ՝ ժամը 22:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին