Քաղավիացիայի կոմիտեն Ryanair-ին տեղեկացրել է Միլան-Երևան չվերթի խնդիրների մասին
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրազեկված է Ռայանէյր ավիաընկերության հունվարի 28-ի Միլան-Երևան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ կապված որոշ ուղևորների չփոխադրման հետ: Այս մասին նշված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
«Միաժամանակ ՔԱԿ-ի կողմից վերոգրյալ խնդրի վերաբերյալ տեղեկացվել է Ռայանէյր ավիաընկերության ղեկավարությանը: Ձեր իրավունքների մասին հստակ տեղեկություն կարող եք գտնել ԵՄ կանոնադրության փաստաթղթից՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1-9ը հոդվածներին: ԵՄ կանոնադրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ կայքից https://eur-lex.europa.eu/resource.html…
Խնդիրների դեպքում կարող եք նաև դիմել «ՓԱՍԵՆՋԵՐ.ԷՅԵՄ» ՍՊԸ-ին /PASSENGER.AM/ ձեր իրավունքները պաշտպանելու համար»,- ասված է հայտարարությունում։
Նշենք, որ Passenger.am-ը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Այդ իրավիճակը տեղի է ունեցել չվերթի ոչ պատշաճ և վատ կազմակերպված լինելու պատճառով։