32-րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը
Տոկիոյի օլիմպիական խաղերի ջահի փոխանցավազքի որոշ փուլերում առաջին անգամ կօգտագործվի ջրածին, որը այրման ժամանակ չի արտանետում ածխաթթու գազ:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Ֆուկուսիմա և Աիթի նահանգների, ինչպես նաև օլիմպիական խաղերի մայրաքաղաք Տոկիոյի որոշ շրջաններով անցնող փոխանցավազքերում կօգտագործվի նմանօրինակ 500 ջահ: Մնացած փուլերում վազորդները միմյանց կփոխանցեն բնական գազով լիցքավորված ջահեր:
Օլիմպիական կրակը, որը կբոցառավի մարտի 12 –ին Հին Օլիմպիայում, կանցնի Ճապոնիայի 858 քաղաքների և գյուղերի տարածքով: Արարողակարգով առաջին մասը տեղի կունենա Հունաստանում ՝ մինչև մարտի 19-ը: Ջահը բոցավառելու պատիվը տրված է 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի չեմպիոն Միձուկի Նոգուտիին:
Խաղերի խորհրդանիշն այնուհետև հատուկ չվերթով կհասնի Ծագող արևի երկիր և մարտի 26-ից Ճապոնիայով «կսավառնի» 121 օր:
32 –րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից ` օգոստոսի 9-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան