ԱԺ փոխնախագահ. Եթե օրենքը խախտվել է, ՍԴ նիստերին չի մասնակցել, Վահե Գրիգորյանը պետք է պատասխանատվություն կրի
Եթե պարզվի, որ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը խախտել է օրենքը, պատասխանատվություն պետք է կրի: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ եք, որ Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ նիստերին:
Նրա կարծիքով, աշխատանքի գնալ-չգնալու, իրավական լինել-չլինելու հարցը ներքին կանոնադարությամբ լուծվում է:
Հարցին՝ կարող է Սահմանադրական դատարանը նրա պաշտոնանակության վերաբերյալ նախաձեռնություն ուղարկի ԱԺ, այդ դեպքում եթե տեսնեք խախտվել է օրենքը, ո՞րն է լինելու ձեր քայլերը, ԱԺ փոխնախագահն ասաց. «Թող ուղարկի։ Միանշանակ, եթե օրենքը խախտվել է, ՍԴ նիստերին չի մասնակցել, պետք է պատասխանատվություն կրի։ Երկրորդ կարծիք չի կարող լինել։ Ինչի՞ ձեզ թվում էր, եթե Վահե Գրիգորյանն է, և մենք ենք նրան ընտրել, օրենք խախտի, պետք է ասենք՝ ըտենց ա՞։ Իհարկե, ոչ։ Եթե օրենք է խախտվել, եթե պարզենք օրենք է խախտվել՝ ի՞նչ տարբերություն՝ Վահե Գրգորյա՞նն է, ե՞ս եմ, թե՞ Հրայր Թովմասյանը», - ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԴ նիստ: ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում նաև տեղեկացրել է, որ ՍԴ նիստին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ. Նիստին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն Վահե Գրիգորյանը
- Նիկոլ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանի ու Վահե Գրիգորյանի մասին
- «Հրապարակ». Վահե Գրիգորյանը հանրային միջոցները վատնելու նոր տեսակ է հնարել
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի պահվածքից
- Գևորգ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանի մասին. Պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարման հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին