Աղասի Ենոքյան. Կանխեք այս խուժանությունը
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հ1-ով Հրայր Թովմասյանին մեղադրող «լուրը» պարզապես զազրելի էր թե իրավական, թե մասնագիտական, թե մարդկային տեսանկյունից։
Ուրախ եմ, որ վերջապես Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը որոշեց գնալ իրավական ճանապարհով, սակայն սա ամբողջապես չի լուծում հարցը, մնում է մարդկային չափումը։
Ինչո՞ւ է Նիկոլը փուռը տալիս լրագրողների այս մեծ խումբը՝ դրդելով նրանց օրինազանցության։ Ինչո՞ւ է լրագրողների այս խումբը կործանում իր ապագան ու մտնում այս խայտառակության մեջ՝ այդքան մե՞ծ է լափամանը, որ կարելի է մոռանալ մարդկայինն ու մասնագիտականը։ Եվ, ի վերջո, հասկանում ենք, որ Պետրոսն արդեն կամիկաձե է, բայց Հ1-ը չունի՞ գործադիր տնօրեն, Հանրային հեռուստառադիոն չունի՞խորհրդի նախագահ, եւ ի վերջո, մենք ունե՞նք, թե չունե՞նք ՀՌՀ։
Այսքանից հետո բոլոր տեսակի «գիտահետական-միտահետազոտականները», ատելության խոսքի մասին «խորունկ» դատողությունները, «եվրոպական փորձերի» վկայակոչումները անիմաստ ու անարժեք են դառնում․ կատարեք ձեր անմիջական ու առաջնային պարտականությունը, կանխեք այս խուժանությունը»։