Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
«Կարծում եմ, իմաստ չունի կանխատեսումներ անել» ,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
«Այսօր կընդունվի համանախագահների հայտարարությունը, այն կհրապարակվի ԵԱՀԿ կայքում»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ Հունվարի 29-ին և 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Դրան նախորդեց ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Մեկ այլ հարցի ՝ տեղեկություններ կա՞ արդյոք, Հայաստանում ռուսաստանցի մասնագետների կենսաբանական լաբորատորիաների տարածք մուտք գործելու ժամկետի վերաբերյալ, քանի որ սա նաև տեղին է կորոնավիրուսի տարածման հետ կապված, Մ.Զախարովան պատասխանել է. «Ես այդպիսի տեղեկության չեմ տիրապետում, բայց կհստակեցնեմ»:
Հարակից հրապարակումներ`
- Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը.Նաղդալյան
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին