Թուրքիան զորք և տանկեր է ուղարկել Լիբիա
Հունվարի 29-ին թուրքական նավատորմին պատկանող նավերը հասել են Տրիպոլիի նավահանգիստ: Այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով լիբիական լրատվամիջոցներին,փոխանցում է ermenihaber-ը:
Ըստ հրապարակման՝ լիբիական 128TV-ին ականատեսները պատմել են, որ չորեքշաբթի առավոտյան թուրքական 2 նավերով Տրիպոլի են բերվել զինվորականներ, իսկ մեկ բեռնափոխադրող նավով` տանկեր:
Լիբիական մեկ այլ աղբյուր՝ «Ahmar Libya» կայքը հայտնել է, որ բերված զենք-զինամթերքը տեղափոխվել է Տրիպոլիի կենտրոնում գտնվող ավիաբազա:
Նույն աղբյուրը հայտնել է նաև, որ Միսրաթա օդանավակայանում վայրէջք է կատարել «Աֆրիկյան ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռ, որում եղել են 40 թուրք սպաներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան