Մխիթարյան. Ինձ համար մեծ պատիվ է, որ ընտրվել եմ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Արդյունքները հրապարակվել էին նախօրեին:
«Ինձ համար մեծ պատիվ է, որ արդեն 9-րդ անգամ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ եմ ընտրվել:
Շնորհակալ եմ բոլորից, որոնք քվեարկել են իմ օգտին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հ.Մխիթարյանը:
Հենրիխ Մխիթարյանը 2015 թվականից Հայաստանի ազգային հավաքականի ավագն է, համարվում է հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 86 խաղում խփած 29 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: 2017 թվականին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների թոփ տասնյակում:
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ
- Հենրիխ Մխիթարյանը շնորհավորանքներ է ստանում
- Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է «Ինտեր»-ի դեմ առաջիկա խաղին
- Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ
- Վերադառնում եմ. Հենրիխ Մխիթարյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան