Պաուլո Կոելիոն ոչնչացրել է իր նոր գիրքը Քոբի Բրայանթի մահվան պատճառով
Լեգենդար բրազիլացի արձակագիր և պոետ Պաուլո Կոելիոն ոչնչացրել է իր նոր գրքի սևագիր տարբերակը բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվան պատճառով: kulturomania.ru-ի հաղորդմամբ, գրողը աշխատում էր գրքի վրա մարզիկի հետ համատեղ:
«Հենց նոր ես ոչնչացրեցի սևագիրը, քանի որ գիրքը կորցրել է իմաստը»,- ասել է Կոելիոն:
Նա և բասկետբոլիստն աշխատում էին մանկական գրքի վրա 2019 թ. օգոստոսից: Գիրքը պետք է օգներ աղքատ և անապահով ընտանիքներում ապրող երեխաներին՝ հաղթահարելու դժվարությունները:
Բասկետբոլիստ Կոբի Բրայանտը զոհվել է հունվարի 26-ին ավիավթարից:
Հարակից հրապարակումներ`
- Կկարոտենք քեզ, Կոբի՛. Հենրիխ Մխիթարյան
- Կոբի Բրայանթի հետ մահացել է նաև ուղղաթիռի հայ օդաչուն. ԶԼՄ
- Ավիավթարից զոհվել է ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը