Պուտինը հանձնարարել է վերանայել քաղաքացիներին վիրավորելու համար պաշտոնյայի պատժի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պետության ղեկավարի աշխատակազին՝ վերանայելու վիրավորանքի համար նախատեսված պատժի պատասխանատվությունը: Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նա նման ցուցում է տվել Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի նիստի արդյունքներով: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի պաշտոնական էջին:
«Վերանայել վիրավորանքի համար պատասխանատվության բարձրացման հարցը և կատարելագործել կեղծ տեղեկատվությունը հերքելու մեխանիզմները»,- ասված է հանձնարարականում, վերջնաժամկետ նշելով 2020 թվականի հուլիսի 1-ը:
Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին խորհրդի նիստում էր Պուտինը արտահայտվել վարչական աշխատողների՝ քաղաքացիներին վիրավորելու փաստերի առթիվ։
«Եթե մեկը եկել է աշխատանքի պետական մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին, ու դեռ կոպտում, վիրավորում է քաղաքացիներին, ուրեմն նրա տեղը այդտեղ չէ։ Ես ամբողջովին համաձայն եմ սրա հետ։ Ինչպես այս ամենը կարգավորվել նորմատիվ հիմքո՞վ՝ եկեք մտածենք»,-ընդգծել էր նա։