«Օպտիմալացում» կառավարության նիստում՝ ՁԻԱՀ-ը միացրեցին ինֆեկցիոնին
Կառավարության որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կանոնադրական կապիտալը նվազեցվում է և միացվում ԱՆ «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ին:
Նախագծի հիմնավորման համաձայն, «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ը Հայաստանի առաջատար գրադարաններից է և բժշկության ոլորտի մատենագիտական, գրադարանային և տեղեկատվական ծառայությունների հիմնական կենտրոնը: Հավաքածուն կազմում է ավելի քան կես միլիոն օրինակ գրականություն: Այն ներառում է էլեկտրոնային և տպագիր բժշկական գրքեր, ամսագրեր, սեղմագրեր, լազերային սկավառակներ, տեսալսողական նյութեր: Գրադարանն ունի անհրաժեշտ կադրային ռեսուրսներ:
Նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի նպատակները հիմնականում կայանում են բժշկական կլինիկական ուղեցույցների պատրաստման, կլինիկական չափորոշիչների, չափորոշավորման պատասխանատու օղակների գործառույթների, կառուցվածքային և ֆինանսատեխնիկական ապահովման մեխանիզմների մշակման, ներդրման և վերահսկման, առողջապահության համակարգի գործունեության արդյունավետ գնահատման նպատակով տեղեկատվության հավաքագրման, ազգային զեկույցների պատրաստման, առողջապահության կադրային ներուժի վերաբերյալ տվյալների հավաքագրման և շտեմարանի ստեղծման մեջ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը միացավ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ին:
Նախագծի հիմնավորման համաձայն, միացման նպատակը երկու իրավաբանական անձանց ռեսուրսների (կադրային, ֆինանսական և գույքային) արդյունավետ տնօրինումն է, լաբորատոր ախտորոշիչ (ներառյալ ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտություններ) հզորությունների, բժշկական սարքավորումների օգտագործման արդյունավետության և արտադրողականության բարձրացումն է, վարչական ենթակառուցվածքների օպտիմալացումն է, առողջապահական համակարգի կազմակերպությունների աշխատանքների համակարգված և արդյունավետ կազմակերպումն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին