Այս տարվա ապրիլին կավարտվի օլիմպիական ավանի կենտրոնում գտնվող «Village Plaza» հրապարակի կառուցումը
Տոկիոյում կայանալիք 32 –րդ ամառային օլիմպիական խաղերի և 16 -րդ պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն հայտարարել է, որ այս տարվա ապրիլին կավարտվի օլիմպիական ավանի կենտրոնում գտնվող «Village Plaza» հրապարակի կառուցումը, գրում է ՀԱՕԿ-ը:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ցուցադրվել է ծառերի փայտանյութից պատրաստված հինգ բաժին, որոնք նվիրել են Ճապոնիայի 63 համայնքներ: Փայտանյութերի վրա դաջված է այն քաղաքապետարանի անվանումը, ինչը հնարավորություն կտա պարզել, թե որ շրջանից է նյութը: Խաղերի ավարտից հետո դրանք կվերադարձվեն համապատասխան մարզեր` վերաօգտագործման համար:
Շինարարությունը սկսվել է անցյալ տարվա մարտին։
Կառույցում կգործեն սրճարաններ, խանութներ, հագուստի մաքրման չոր ծառայություն։
Տոկիոյի օլիմպիական շինություններում փայտը լայնորեն է օգտագործվել,որը ցույց է տալիս ճապոնական փայտամշակման իրական արվեստը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա