Bloomberg. Իլոն Մասկի կարողությունը 1 ժամում աճել է 2,3 միլիարդ դոլարով
Գործարար, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը 60 րոպեում հարստացրել է 2,3 միլիարդ դոլարով՝ Tesla-ի շուկայական կապիտալիզացիայի աճի պատճառով։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Նշվում է, որ Tesla-ի բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսայի ավարտին նախօրեին աճել են 2,49%-ով և կազմել 580,99 դոլար, իսկ այնուհետև ևս 12%-ով և կազմել 649 դոլար: Նման դրական դինամիկայի արդյունքում էլ Մասկի կարողությունն աճել է՝ հասնելով 36 միլիարդ դոլարի:
Tesla-ի բաժնետոմսերն աճել են անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր: