Գողացել են Սալվադոր Դալիի ավելի քան տաս աշխատանք
Անհայտ անձիք Ստոկհոլմում ներխուժել են Couleur պատկերասրահ: Իրենց Audi-ով նրանք տարել են ավելի քան 10 քանդակ և Սալվադոր Դալիի գրավյուրաներից և հեռացել: Դրանցից յուրաքանչյուրն արժի 19-47 հազար եվրո: Գողացված ստեղծագործությունների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 380 հազար դոլար:
360tv.ru-ի հաղորդմամբ, պատկերասրահի սեփականատերն ասել է, որ շաբաթ պետք է ավարտվեր Դալիի աշխատանքների ցուցահանդեսը, այն բերել էլ Շվեյցարիայից 10 օրով:
«Երկու հոգի են եղել: Կոտրել են դուռը, մտել պատկերասրահ, վերցրել քադակները»,- ասել է Couleur-ի տերը:
Ոստիկանությունն արդեն փնտրում է հանցագործներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան