Ալեն Սիմոնյան. Ենթադրում եմ՝ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում ՍԴ-ի թեման մեկընդմիշտ կփակվի
«Ինձ ժամկետը հայտնի չէ, բայց ենթադրում եմ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում այդ թեման մեկընդմիշտ կփակվի, հանգուցալուծումը բոլորի համար պարզ կլինի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրը շուտով կհանգուցալուծվի՝ ի՞նչ ժամկետի մասին է խոսքը:
Նա նշեց, որ իր այդ կարծիքը պայմանավորված է այն գործընթացներով, որոնք, ըստ իրեն, արդեն ավարտին են հասցվում. «Խոսքն իրավական գործընթացների մասին է, որտեղ լուծումներ են լինելու և ՍԴ-ն, ևս մի վայր, որը մնացել է հին աշխարհում, ազատվելու և հայտնվելու է նոր աշխարհում, ուզի թե չուզի Հրայր Թովմասյանը»:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ չի կարող հիմա փակագծեր բացել, ասաց՝ նոր դատարան չեն հիմնելու:
Հարցին՝ այսինքն 3 ամսից Հրայր Թովմասյանը չի՞ լինի ՍԴ նախագահ՝ ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես չեմ ասում, որ երեք ամսից կլինի, կամ չի լինի, ասում եմ՝ իրավական գործընթացը…»:
Հարցին՝ եթե խնդիրը լուծվի 2-3 ամսում՝ Սահմանադրական բարեփոխումների կարիք կլինի՞, նա պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ բարեփոխումներով կլինի այդ հարցի լուծումը»:
Լրագրողներն արձագանքեցին, որ 2-3 ամսում տեսականորեն հնարավոր չէ, արդարադատության նախարարն ասում է մինչև տարեվերջ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես կարծում եմ, որ շատ ավելի շուտ հնարավոր է արագ լուծել, նաև բարեփոխումներով: Վստահեցնում եմ՝ իրավական առումով այդ մեխանիզմները կան և կիրառվելու են»:
Նա նշեց, որ իր պատկերացմամբ Հայաստանում ՀՀ քաղաքացիների վստահությունը վայելող ՍԴ և դատական համակարգ պետք է լինի:
«Այսօր ունեն Հայաստանի քաղաքացիների վստահությունը վայելող կառավարություն, Ազգային ժողով, դատական համակարգն այն վերջին ֆորպոստն է, որը որ այսօր այդպես քաղաքականացված և նախկին իշխանություններին սպասարկող Հրայր Թովմասյանը փորձում է պահել»,- ասաց Ա.Սիմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանի փաստաբանները հրատապ հայտարարություն են տարածել
- Հրայր Թովմասյան. Որոշ մարդիկ քաղաքավարության կանոնները շփոթում են քծնանքի հետ
- Հրայր Թովմասյան. Ինձ ոչինչ չի կասեցնի
- Հրայր Թովմասյան. Աստված ձեզ պահապան, տղե՛րք
- Ամրամ Մակինյան. Հրայր Թովմասյանը խնդրել է մեզ պատրաստել հայցադիմումը
- Նիկոլ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանի ու Վահե Գրիգորյանի մասին
- Հրայր Թովմասյան. Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու
- Գոհար Մելոյան. «Ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում. դադարեցրեք այն կուլ տալու փորձերը՝ կարող եք խեղդվել»
- Փաստաբան. Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին կարդալ դատարանի որոշումը
- Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ն իրականացնում է խուզարկություն
- Հրայր Թովմասյանը զրույց է ունեցել ԵԽ եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
- Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորեցին
- Աթանեսյան. Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան